RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԴԵՄԻՐԹԱՇԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Թուրքիայի արդարադատության մարմինները հետաքննում են քրդամետ Ժողովրդի դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ հնչեցված այն մեղադրանքը, թե ընդդիմադիր քաղաքական գործիչը հանրային կարգուկանոնը խախտել է, անկարգություններ հրահրել, բռնության կոչեր հնչեցրել անցյալ հոկտեմբերին Դիարբեքիրումՙ քրդական զինյալ բողոքի ցույցերի ժամանակ, որի ընթացքում ավելի քան 30 մարդ էր սպանվել: Քրդերը բողոքում էին, որ Թուրքիան խոչընդոտում է իրենցՙ Սիրիայի ազգակիցներին ռազմական օգնություն տրամարելուն: Եթե ապացուցվի Դեմիրթաշի ներգրավվածությունը, նրան կսպառնա 24 տարվա ազատազրկում, փոխանցում են գերմանական լրատվամիջոցներըՙ հղում անելով թուրքական « Անադոլու» գործակալությանը: Դեմիրթաշի ղեկավարած կուսակցությունը պառլամենտական հունիսյան ընտրություններում 13 տոկոս քվե էր ստացել: « Մեր գործած միակ « հանցանքը «13 տոկոս ձայնն է», ասել է Դեմիրթաշը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ