RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3038, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ «ԻՆՆԵՐՈՐԴ ԱԼԻՔ»-Ըՙ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՈՎԱՆԿԱՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

Մ. Բ.

Միջազգային հեղինակավոր The Greative Business բլոկը (արվեստիՙ հիմնականումՙ գեղանկարչական եւ լուսանկարչական գործերի) ներկայացրել է աշխարհի լավագույն տասը ծովանկարների ցանկՙ կազմված գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդի կողմից, որի մեջ ընդգրկված է նաեւ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը: Այս շարքում են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ.), Հոքուսայի «Կանգավայի հսկա ալիքը» (1829-1832), Ուիլյամ Թյորների «Սառցե փոթորիկ » (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883) եւ այլ գործեր:

«Իններորդ ալիքը» Այվազովսկու հազարավոր ծովանկարներից ամենահայտնին է, նկարիչն այն վրձնել է 1850թ.ՙ ծովի ահեղ պատկերը բնութագրելով որպես մահաբեր իններորդ ալիք: 1897-ին Նիկոլայ 1-ինը այն գնել է Էրմիտաժի համար. այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում:

Հիշյալ բլոկը ստեղծել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ նկարիչներ, լուսանկարիչներ, արվեստաբաններՙ նպատակ ունենալով սոցմեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ կարեւոր ցուցահանդեսներ, հայտնի թանգարաններում, պատկերասրահներում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններ: Միաժամանակ հիմնադիրները փորձում են արվեստը նաեւ գործարար տեսանկյունից ներկայացնել. վերլուծումների, կարծիքների միջոցով ցույց տալ, որ ֆինանսական լավագույն ներդրումը արվեստի գործեր գնելն է:

Այս մասին տեղեկացնում է արեւմտահայերեն լրատվական http://www.yerakouyn.com/ կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ