RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Ստեռլիգովա-ադրբեջանական հարաբերություններ

Ռուս միլիարդատեր Գերման Ստեռլիգովի` Արցախ տեղափոխվելու փաստի առնչությամբ Ադրբեջանը պաշտոնապես, Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել Ստեռլիգովի նկատմամբ, որ Ադրբեջանում մեղադրվում է «այդ երկրի տարածքներն ապօրինաբար խախտելու» մեջ:

Մենք, իհարկե, կարող էինք միայն սա որպես զավշետ ներկայացնել, այն պարզ պատճառով, որ միջազգային հետախուզում որպես կանոն հայտարարում են նրանց նկատմամբ, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ, մինչդեռ Ստեռլիգովը այս օրերին շարունակում է տեղում հիանալ Արցախով եւ արցախցիներով: Բայց վերջինս սոցցանցի իր բլոգում պատասխանել է Ադրբեջանին, ասելով. «Համաձայն Ադրբեջանի օրենսդրության, Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվում այն անձանց նկատմամբ, ովքեր խախտել են ադրբեջանական օրենսդրությունը, բայց գտնվում են Ադրբեջանի տարածքից դուրս: Հետեւաբար իմ նկատմամբ հետախոզում հայտարարելով Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչում է, որ Ղարաբաղն իր տարածքից դուրս է»:

Այսքան բան:

Աշխատավարձ են տալիս

Կառավարության հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետի եւ էներգետիկայի նախարարի հարցուպատասխանից պարզ է դարձել, որ «Մոտակա երկու օրերի ընթացքում կառավարությունն ամբողջովին կվճարի նաիրիտցիների աշխատավարձերը. դրա համար խանգարող որեւէ հանգամանք չկա, այդ թվում նաեւ ֆինանսական խնդիր չկա»: Համենայն դեպս, այսպես է պատասխանել էներգետիկայի նախարարը` վարչապետի հարցին, թե ի՞նչ փուլում է նաիրիտցիների աշխատավարձերի վերջնական մարման գործընթացը: Սակայն նախարար Զախարյանի այս պատասխանից հետո, վարչապետ Աբրահամյանը ճշտող հարց է տվել` «Ե՞րբ ամբողջովին կվճարվեն աշխատավարձերը», նախարարն էլ կրկնել է` «Մոտակա երկու օրերի ընթացքում»:

Դե ինչ, եթե դուք աշխատում եք Նաիրիտ գործարանում, ապա ասենք, որ աշխատավարձ են տալիս, կարող եք մոտենալ, իսկ եթե չտան, մոտակա երրորդ օրը կարող եք կրկին մոտենալ կառավարության գլխավոր շենքին:

Ոստիկանության բարեփոխված գործունեություն

Կառավարությունը հաստատել է ոստիկանության գործունեության ոլորտի 2015-17-ի բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014-ի ապրիլի 23-ի` «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-15-ի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նշվում է, որ նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխումների շարունակությունը:

Եթե հաշվի առնենք, որ ցուցարարների ուղղությամբ ջրցան մեքենաների կիրառումը «արդեն իսկ իրականացված բարեփոխում են», ապա տրամաբանական է, որ որպես դրա շարունակություն` 2015-17-ին ոստիկանությունը կհամալրվի նոր որակի ջրցան մեքենաներով, երբ, օրինակ, ձմեռային ցույցերը, ըստ անհրաժեշտության կցրեն` բաց թողնելով ոչ թե սառը, այլ` մի քիչ տաք, ցուրտ եղանակին հաճելի եւ մի տեսակ ջերմացնող ջուր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ