RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015



Տեղադրվել է` 2015-07-30 23:53:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՐԿԻՆ ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ամեն ամիս միասնական ուժերով տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համար: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում մասնակցել են Կակոյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կակոյանների ընտանիքը մեկն է այն ընտանիքներից, որոնք մինչ օրս չեն կարողացել հաղթահարել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները: 27 տարի է անցել, սակայն ընտանիքին չի հաջողվել քարը քարին դնել ու ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Երկրաշարժից հետո երկու տարի Կակոյաններն ընտանիքի հորՙ Ռուբենի 11-հոգանոց հայրական ընտանիքի հետ ապրել են վաչկավրանում, ապա տեղափոխվել են Աշտարակ, որտեղ ապրել են վարձով:

«Մեկ տարի չանցածՙ ամուսնուս առողջական վիճակը վատացավ, ու ստիպված եղանք վերադառնալ գյուղ: Հայթայթեցինք այս վագոն-տնակը եւ ահա մինչ օրս ապրում ենք այստեղ: Ես արդեն դադարել էի հուսալ, որ մի օր տուն կունենանք, եւ տղասՙ Ռոմանը, կկարողանա ամուսնանալ: Գարնանը, երբ մեր ընտանիքն ընդգրկվեց բնակարանաշինության ծրագրի մեջ, վերագտա հավատը, որ այսքան տարիների իմ երազանքն իրականություն կդառնա: Մեկ ամիս առաջ տղաս ամուսնացավ: Վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ նաեւ տուն կունենանք: Անհնար է բառերով արտահայտել այն ուրախությունն ու երախտագիտությունը, որ կա իմ հոգում: Թող Աստծո օրհնությունը լինի բոլոր աջակիցների վրա»,- ասել է ընտանիքի մայրըՙ Թամարա Հայրապետյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվՙ Մելիքգյուղի երեք ընտանիքի համար բնակարանային խնդիրը կմնա անցյալում:

«Աղետի գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերության կողմից իրականացված ծրագրի շնորհիվՙ 2008 եւ 2011 թթ. բնակարանով է ապահովվել Գյումրիի եւ Վանաձորի` տնակներում բնակվող 40 ընտանիք: Ցավոք, բնակարանային խնդիրը շարունակում է չլուծված մնալ բազմաթիվ ընտանիքների համար: Ուրախ եմ, որ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում եւս մեկ հայ ընտանիք կվայելի բարեկարգ տանը, արժանավայել պայմաններում ապրելու բերկրանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մեկ ամիս առաջ, երբ հերթական անգամ այցելեցինք Կակոյաններին, անակնկալի եկանքՙ իմանալով, որ ընտանիքի անդամների թիվն ավելացել է: Իսկապես հաճելի անակնկալ էր: Հուզումնալից է տեսնել, թե ինչպես է ամուր օջախ ունենալու հեռանկարը ոգեւորում մարդուն, ստիպում գործել, հավատալ սեփական ուժերին, առավել սիրել հայրենի հողն ու խորը արմատներ գցել այդ հողում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվՙ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 31-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ