RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1381, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՍԻՐԻԱՆ ԿԿԻՍԵՆ ԱՍԱԴԸ, ՍՈՒՆՆԻՆԵՐԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ

Պ. Ք.

Կարծում է Die Zeit-ի հրատարակիչը

Գերմանական Die Zeit թերթի հրատարակիչ Յոզեֆ Յոֆֆեի կարծիքով, հակամարտության հետեւանքով Սիրիան կմասնատվի: Մի մասում կմնան Ասադը եւ ալավիները, մյուսը կանցնի սուննիներին, իսկ նրանց արանքում կլինեն ռուսական եւ իրանական ռազմակայաններ: Յոֆֆեն իր կանխատեսումն արել է Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Ռուսաստանը եւ Իրանը Սիրիա մտան Ասադին փրկելու, մինչդեռ Արեւմուտքն ուզում է «Ասադին տեսնել դժոխքում»:

Ըստ Յոֆֆեի, մասնատումը տեղի կունենա մոտավորապես հինգ տարի հետո: Սակայն նա վստահ է, որ այդ լուծումը կայուն չի լինելու. իրադրությունը մշտապես շիկանալու է շիա-սուննի կրոնական պատերազմի պատճառով:

Die Zeit-ի հրատարակիչը նաեւ պատմել է, որ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում միասնական ղեկավար ուժ չկա: Իսրայելն ու Ռուսաստանը Սիրիայում խաղաղ գոյակցելու եղանակ են գտել, բայց ուժերը չեն միավորել: Իսրայելցիները գրոհներ են ձեռնարկում «Հզբոլլահին» հասցեագրված իրանական մատակարարումների վրա, բայց չեն դիպչում ռուսներին (եւ ընդհակառակը): Գերմանական եւ բրիտանական ռազմօդանավերը իրենց գործողությունները ըստ երեւույթին համաձայնեցնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ, իսկ ֆրանսիական օդուժը վարվում է մերթ այսպես, մերթ այնպես, նշել է Յոֆֆեն:

Թուրքերը հավանաբար չեն համակարգում իրենց գործողությունները, քանի որ նրանք կռվում են առավելապես արեւմտամետ քրդերի դեմ, իսկ Սաուդյան Արաբիան զբաղված է Եմենով: «Իսկ Օբաման խույս է տալիս ղեկավարումից, ինչպես կատուն ջրից», կարծում է Յոֆֆեն: Նա վստահ է, որ Սիրիայում անհրաժեշտ է չվակարգման լավ ծառայություն, քանի որ այդ երկրի երկնքում արդեն նեղվածք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ