RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3721, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԶԴԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ, 22.02.2017

Մեծարգո նախագահ

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «Ազգային Ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում նաեւ ազգային փոքրամասնությունների համար: Փառք Աստծո, կարեւոր է, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում: Որի համար մենք բազմիցս մեր երախտագիտությունն ենք հայտնել Ձեզ, մեր երկրի ղեկավարությանը եւ մեր հասարակությանըՙ նման քաղաքական որոշում կայացնելու համար: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար:

ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդ. սահմանում է, որ Ազգային Ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, ընդհանուր հավասար ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ցավոք մեր համայնքի ներկայացուցչին մենք չկարողացանք ընտրել, ուղղակի նրան «նշանակեցին», շատ շատերիս համար անհայտ ձեւով եւ պայմաններում: Չգիտես ինչ սկզբունքով, հաշվի չառնելով մեր ընտրողների մեծամասնության կամքը: Որի պատճառով մեր համայքի մեծամասնությունն այսօր անտեղյակ է, թե ով է մեր ներկայացուցիչը, եւ մի տեսակ հավատն ու վստահությունը կորցրել է: Վստահ եմ այն խնդիրներ չի կարող առաջացնել, սակայն հավատացեքՙ ի վերջո մենք պարտավոր ենք լուրջ վերաբերվել ընտրություններին, որովհետեւ այսօր ընտրվողներից շատ բան է կախված, նույնիսկՙ թե հետագայում ովքեր ինչ ուղությամբ կտանեն մեր ժողովրդին եւ նույնիսկ մեր պետությանը:

Վերջերս Ձեր խոսքում Դուք ասացիք, որ մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում եւ այդ պարագայում մեզ ոչ մի բացթողումներ եւ անհարթություններ պետք չեն: Այնպես որ, ինչպես էլ նայենք, ինչ դիրք էլ նախընտրենք, միեւնույն էՙ այսօր մեր համայնքի մեծամասնությանը հնարավորություն չտրվեց լիարժեք ընտրություն անել: Այո, մենք ընտրություն չարեցինք, այլ մեր ներկայացուցիչներին նշանակեցին մեր փոխարեն: Մոռանալով, որ ընտրությունների թեման ոչ միայն ընտրվել ցանկացողների համար է կարեւոր, այլեւ ընտրողների համար նույնպես: Մեր ներկայացուցչի նշանակումը կարող է նաեւ ինչ-որ տեղ ժողովրդի հավատը փոխել ընտրությունների գործընթացի, նրա հասարակական, քաղաքական իմաստի եւ բովանդակության հանդեպ:

Մեծարգո նախագահ, համոզված ենք, որ Հայաստանում մեր ստացած դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը, մեզ երբեք չի շեղի մեր ճիշտ ուղուց. մենք իհարկե, մեր միավորման համակիրները կքվեարկենք կառավարող կուսակցության, կայունության, անվտանգության, պետականության օգտին: Մենք շատ լավ գիտենք, որ մեր «թթվածինը» կայուն, անվտանգ, հզոր, բարեկեցիկ, արդար Հայաստանում է: Խորհրդարանական ընտրությունները պետք է ամրապնդեն մեր ժողովրդի հավատը, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ: Այս ընտրությունները պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրության, այնպես էլ մեր ընդհանուր հայրենիքի հզորացմանը: Ձեր ղեկավարությամբ ստեղծվել են բավարար հնարավորություններ, կա քաղաքական կամք, անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Հավատացեք Արարատի մարզի, Արմավիրի մարզի, մեր համայնքի մեծամասնության, որոնցից հարյուրավորների դիմումները գտնվում են Ձեր աշխատակազմի տրամադրության տակ, եւ եզդիաբնակ ամենամեծ գյուղիՙ Շամիրամի ընտրողները խնդրում են Ձեզ եւ հավատացած են, որ Դուք կհանձնարարեք, որ մեր համայնքն ՀՀ Ազգային Ժողովում իր ընտրված ներկայացուցիչն ունենա եւ ոչ թե նշանակված անձ:

Ի սեր Աստծո, հանձնարարեք պայմաններ ստեղծեն, որ մեր համայնքն ինքնուրույն ազատ, արդար, թափանցիկ ընտրի մեր ներկայացուցչին: Իսկ ձեւը մենք կառաջարկենք:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ