RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2906, Տպվել է` 313, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՍՄԱՆ ՔԱՎԱԼԱՅԻՆ ՆՈՐԻՑ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Փետրվարի 18-ի նիստում Ստամբուլի 30-րդ ատյանի դատարանը կարճեց «Գեզիի շարժման» գործը, եւ ազատ արձակվեցին այդ գործով դատապարտված 9 ակտիվիստ: Նրանց մեջ էր նաեւ հայտնի գործարար, քաղաքացիական հասարակության առաջամարտիկ Օսման Քավալան: Նրա ազատությունը, սակայն, ընդամենը մի քանի ժամ տեւեց: Ստամբուլի գլխավոր դատախազի կարգադրությամբ Քավալան ձերբակալվեց, այս անգամ 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: Նա 15 օրվա մեջ վճռաբեկ դատարան դիմելու իրավունք ունի: Դատախազությունը կրկին կկալանի՞ նրան, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Նա առաջին անգամ ձերբակալվել էր 2017 թ. հոկտեմբերի 18-ին, իսկ նոյեմբերի 1-ին կալանվել, մեղադրվելով «Գեզիի դիմադրության շարժումը ղեկավարելու», «երկրում սահմանադրական կարգերը տապալելու», «կառավարության հետ հաշվեհարդար տեսնելու», ինչպես նաեւ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին ակտիվ մասնակցելու մեղադրանքով: 2013-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակի «Գեզի» այգում բնապահպանական նպատակներով սկզբնավորված այս շարժումը կարճ ժամանակահատվածում տարածվեց երկրի 81 վիլայեթներից 80-ում, ստացավ համաժողովրդական բնույթ եւ վերածվեց դիմադրության շարժման ընդդեմ իշխանությունների:Այլ կերպՙ Էրդողանը չափազանց զգայուն է «Գեզիի շարժման» հարցում, իսկ դա ամենեւին Քավալայի օգտին չէ, մանավանդ որ 30-րդ ատյանի դատարանը կարճել էր միայն «Գեզիի» գործը, իսկ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքը մնում էր ուժի մեջ: Թերեւս դրանով էլ պայմանավորված է գործի կարճումից անմիջապես հետո Քավալայի կրկին ձերբակալությունը:

Համենայն դեպս Օսման Քավալայի ձերբակալությունը լայն արձագանք է գտել միջազգային մամուլում: Անգլիական «Գարդիանը» ազատ արձակումից հետո Քավալայի վերստին ձերբակալությունը վերագրել է Թուրքիայում օրենքի գերակայության բացակայությանը, «Նյու Յորք Թայմսը» փաստին անդրադարձել է «Թուրք ակտիվիստի ազատությունը կարճ տեւեց. նա նորից բանտում է» վերնագրով: ABC News-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում բանտից ազատվելուց հետո նորից բանտարկվելը եզակի երեւույթ չէ: Քավալայի անտրամաբանական ձերբակալությունը, ինչ խոսք, չի նպաստում Թուրքիայի միջազգային հեղինակությանը: Սակայն նախագահ Էրդողանն էլ ունի երկրում միանձնյա իշխանությունն ամեն գնով պահպանելու իր տրամադրությունը, որը ենթադրում է սաստել անհնազանդներին: Բայց մինչեւ ե՞րբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ