ԷՐԴՈՂԱՆՆ Է ՕԳՆՈՒՄ, ԹԵ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԵՆ ՕԳՆՈՒՄ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Պատրիարքարանի տարածած հայտարարությամբՙ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հոգալու հայ համայնքի կարիքները, ինչպես նաեւ լուծելու Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը: Չգիտենք, թե Էրդողանի պատրաստակամության տակ ինչ կա, սակայն մինչ այդ բազմաթիվ հրապարկումներ ենք ընթերցել այն մասին, որ Թուրքիայի հայկական շրջանակները բավական ներշնչող նվիրատվություններ են արելՙորպես կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի իշխանությանն աջակցություն: |