Մարտի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ։ Զրույցի ընթացքում նա ասել է, որ հայրենիք վերադառնելու հարցում ընդառաջել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին դեղորայքի օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Թուրքական լրատվամիջոցները փաստորեն շրջանցեցին այդ հեռախոսազրույցը։ ...
Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը մտադիր է իր կաշվեղենի որոշ արհեստանոցներ մոբիլիզացնել շաբաթական 100 հազար պաշտպանական դիմակի արտադրության համար, գրում է Le Figaro թերթը։ Այդ նպատակով նա համախմբել է 400 վարպետների, որոնք սովորաբար աշխատում են ֆիրմայի արհեստանոցներում։ Կարտադրվեն գործվածքային դիմակներ, որոնք հնարավոր է օգտագործել չորս ժամ եւ լվանալ հինգ անգամ։
Խոր ցավով տեղեկացանք, որ Նյու Յորքում մահացել է տիկին Արտեմիս Նազարյանըՙ կողակիցը մեծանուն բարերար, ՀԲԸՄիության բազմամյա գանձապահ Նազար Նազարյանի։ Երկար տարիներ տիկին Արտեմիսը նեցուկն ու քաջալերողն է եղել իր ամուսնու ազգաշեն ու հայրենաշեն նպատակների իրագործմանը։ Ռամկավար Ազատական ընտանիքում ծնված եւ հասակ առած հայուհին ոչ միայն բարեգործությամբ, այլեւ գործնական աշխատանքով ու ...
Համաշխարհային հայկական կոնգրես եւ Ռուսաստանի Հայերի միություն կազմակերպությունների հիմնադիր նախագահ, հայտնի բարերար Արա Աբրահամյանը կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանում ստեղծված սոցիալական դժվարին պայմանները դույզն-ինչ թեթեւացնելու մտահոգությամբ որոշում է կայացրել օգնության ձեռք մեկնել կարիքավոր ընտանիքներին։
Ավագ ուրբաթն ավարտվում է, վաղն սկսվում են Սուրբ Զատիկի բուն արարողությունները: Երբեւէ կմտածե՞ինք, թե այս կերպ ենք տոնելու հայերիս սիրած տոնըՙ տներում փակված, առանց միմյանց այցելելու, հարեւան հարեւանի հետ զատկական ձու փոխանակելու, առանց ճրագալույցի պեծը տուն բերելու, առանց գերդաստանով մի սեղանի շուրջ հավաքվելու: Մեր կյանքը, որից դժգոհում, տրտնջում էինք տեղի-անտեղիՙ ...
Գազի գնի հնարավոր բարձրացումը լուրջ անհանգստություն է առաջացրել բնակչության շրջանում եւ դա հասկանալի է, քանի որ դա առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահով խավերին։ Ինչպես գիտեք, Գազպրոմ-Արմենիան դիմել է գների կարգավորման հանձնաժողովինՙ գազի գինը որոշ սպառողների համար մինչեւ 36 տոկոս բարձրացնելու համար։
Բարձրագույն Որակավորման Կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ 1993 թվականից սկսած ամենաշատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով (303 վկայագիր) եւ Սարգսյան ազգանունով (310) մարդկանց։ Արմեն Սարգսյան հանդիպում է 11 անգամ։ Գիտական աստիճան ստացողների ցուցակում կան 1326 տարբեր անուններ եւ 2320 իրարից տարբեր ազգանուններ:
Չեխիայում, Սերբիայում, Սլովենիայում, Չեռնոգորիայում եւ Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին
Ո՞վ է Գերմանիայի հաջորդ կանցլերը, ո՞վ է փոխարինելու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին։ Այս հարցն անշուշտ քննարկման բուռն առարկա էր ոչ միայն քրիստոնյա դեմոկրատական-քրիստոնյա սոցիալական միության շրջանակներում, այլեւՙ նոր կորոնավիրուսի համավարակից առաջ հանրության միտքը զբաղեցնող թեմաներից էր։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ucom ողջ տնօրինությունը, ինչպես նաեւ առանցքային մոտ 50 աշխատողներ հրաժարական են տվել։ Այդ ամենը հետեւանք է այդ ընկերության բաժնետերերի եւ հիմնադիր ղեկավարների միջեւ առկա հակասության։
Հարգելի քաղաքացիներ, եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը եւ COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետեւելով հետեւյալ քայլերին.
Տագնապի առաջին օրերին ասում էին, չէ՞, մարդն այնպիսի արարած է, որ ամեն ինչին ընտելանում է, ամեն ցավ տանում: Թեքեյանն է գրել ՙ Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս:
Ըստ տարածված լուրերի Հայ առաքելական սուրբ եկեղեցին մոտ 300 միլիոն դրամի բարեգործություն է իրականացրելՙ covid19-ի եւ հայտարարված արտակարգ դրության արդյունքում դժվարին պայմաններում հայտնված կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաեւ բավականին պատկառելի գումար փոխանցել վիրուսի դեմ պայքարի պետական ֆոնդին։
Նելսոն Գեւորգի Ստեփանյան, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ եւ խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբՙ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին` նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները եւ հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը ...
Քրիստոնյա հիմնադրամները Էրդողանի առաջարկով ստեղծված նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարի համերաշխության հիմնադրամին փոխանցումներ են կատարել։ Ինչպես ծանուցում է «Վատիկան նյուզը», հայկական եկեղեցին մոտավորապես 60 000 եվրո է նվիրաբերել, ուղղափառ սիրիաններըՙ մոտ 14 000 եվրո, Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքարանի հիմնադրամըՙ 41 000 եվրո։ Թուրքիայում քրիստոնյաներն այսօր փոքրաթիվ ենՙ բնակչության կես տոկոսից ...
Վերջին օրերին սոց. ցանցերումՙ մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում լայն տարածում գտավ Լենա Նազարյանի հնչեցրած միտքըՙ այն մասին, որ նախարարները չեն կարող այնպիսի նվիրյալներ լինել, որ կես միլիոն դրամ աշխատավարձով աշխատեն ու զբաղեցնեն նման պատասխանատու եւ դժվարին պաշտոն։
ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր էջում գրել է. «Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էին տեղափոխվել բժշկական պարագաներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ` օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել ...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է, որ 81 տարեկան վարակակիր է մահացել, որն ունեցել է այլ ծանր հիվանդությւոններ: Առավոտյան հրապարակված թվերի մեջ այդ մահը դեռ չի հաշվառվել .« Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելովՙ գնալ առաջ։ Մենք չենք կարող ասել, ...
Լավատեսորեն կարծում էինք, թե կառավարությունը, նկատի առնելով, որ Հայաստանում տնտեսության փլուզումը նշանակելու է ամբողջական կախում աշխարհի այլ պետություններից եւ միջազգային կառույցներից, Հայաստանի արտաքին պարտքի ավելացում եւ այլ անցանկալի հետեւանքներՙ եկող շաբաթ արդեն կմեղմի արտակարգ դրության ռեժիմըՙ սահմանայակումները թողնելով ռիսկի խմբերի եւ որոշակի այլ պարագաների համար: Սակայն կարծես մեր լավատեսությունն իզուր ...
Այս դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի) շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն եւ հպարտություն սերմանել։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակվածներն ունեն ողջ մնալու պակաս հնարավորություններ։ Այդ մասին վկայում են ԱՄՆ-ից ստացված տվյալները։
Երեկ մի հրապարակմամբ մենք պատմել էինք FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող 35 հայ աշակերտների Հայաստան վերադառնալու հնարավորության մասինՙ Վրաստանի օգնությամբ:
Սննդամթերքների, դռան բռնակների, փողերի վրա․ կորոնավիրուս կարելի է հայտնաբերել ամենուրեք։ Վարակից առավել հուսալիորեն պաշտպանում է երեք բան․ պահպանել հեռավորություն, լվանալ ձեռքերը եւ չդիպչել երեսին։ Բայց նպատակահարմա՞ր է արդյոք պահպանել ապահովության նաեւ այլ միջոցներ, հարց է տալիս գերմանական Die Zeit թերթը։
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասերՙ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներից ։
Ամառային տաք եղանակը չի կարող կասեցնել կորոնավիրուսի տարածումը, նշել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները Սպիտակ տուն ուղարկած նամակում։ Նրանք ավելացրել են, որ վիրուսը կարող է պակաս արդյունավետորեն տարածվել բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Բայց դա չի կարող հանգեցնել հիվանդության տարածման զգալի նվազմանը, քանի որ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Պատրիարքարանի տարածած հայտարարությամբՙ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հոգալու հայ համայնքի կարիքները, ինչպես նաեւ լուծելու Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը:
Ապրիլի 7- ի մեր հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ԵՄ ֆինանսների նախարարները տեսախորհրդակցություն են գումարելՙ նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամը մեղմելու նպատակով։
Իտալիայում բողոք է հասունանում երկիր եկած ռուս ռազմական բժիշկների դեմ: Իտալացիք ստորագրահավաք են սկսելՙ Իտալիայի ղեկավարությունից պահանջելով բացատրել, թե ինչ նպատակով են ռուս քաղացիական բժիշկների հետ մեծ թվով ռազմական բժիշկներ ժամանել: Նշվում է, որ 15 ինքնաթիռով Իտալիա են մեկնել 104 ռուս մասնագետներ, նրանցից 35-ն է բժիշկ, ընդ որումՙ քաղաքացիական բժիշկները ...
Կոմպոզիտոր Աննա Ազիզյանի «Մարիամաձոն» երգերը ոգեղենությամբ լեցուն, գեղեցիկ կառույցներով հույզի տարբեր երաժշտական արտահայտություններ են, որոնք առանձին-առանձին աղոթքներ են, իսկ միասնաբարՙ առ Երկինք եւ մարդու հոգի ուղղված ուղերձ-խնդիրք-խոկումներ: Երկերի երաժշտական հյուսվածքը պոլիֆոնիկ է: Յուրաքանչյուր ձայն սկզբնավորվելով հենակետային կենտրոն ձայնից, բաժանվում է մի քանի ձայների, ծավալվում է երբեմն որպես հիմնական մեղեդու ենթաձայնային ...