Ապրիլի 9-ինՙ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի եւ յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքըՙ սրբի բարեխոսության եւ օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի եւ աշխարհասփյուռ ժողովրդի համար։
Գերմանիայում Covid-19-ի հետեւանքով ստեղծված բարդությունների պատճառով շաբաթ օրըՙ ապրիլի 4-ին Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասի հիվանդանոցներից մեկում Հայաստանի Հանրապետության 73-ամյա մի քաղաքացի է մահացել։ Մահացածի հարազատները նախընտրում են անուն չհրապարակել։
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հարամավարակի տարածման այս լարված իրավիճակում սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Զուգահեռ հայտնի էր դարձել, որ այդ հանձնաժողով հրավիրված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի նախապայմաններով համաձայնել է գնալ եւ պատասխանել հանձնաժողովականների հարցերինՙ եթե ձայնագրություն եւ կորոնավիրուսից անհրաժեշտ պաշտպանություն երաշխավորվի:
Եթե շաբաթը նավթի միջազգային սակարաններում սկսվեց գների բարձրացմամբ, ապա այս օրերին նկատվում է նվազման միտումներ, մասնավորապես Նյու Յորքի բիրժայում WTI-ը արժե 24,39 դոլար, իսկ Լոնդոնումՙ Brent-ը 31,83 դոլար։ Այս գները բացասաբար են ազդում նավթ արտահանող պետությունների տնտեսությունների վրա, հանգեցնելով դրանց ֆինանսա-տնտեսական ճգնաժամի։
Այս օրերին, Բելգիայում, երբ կորոնավիրուսի համավարակից հարկադրաբար մեկուսացված կամ ինքնամեկուսացված հանրությունը հուսատենչ , ժամեր հաշվելով, օրեր գլորելով սպասում է հարկադիր պարապուրդի ավարտին , իր հերթին, բնությունն էլ ասես եղանակային ռեւանշիստական սկզբունքերն է խաղարկում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդներին ուղղված շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի եւ իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու հայրենիքինՙ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համարՙ տարբեր թեմերից այդ նպատակով ընծայաբերումներ ...
Նոր տիպի կորոնավիրուսի ծանրության աստիճանների տարբերությունը, ինչպես նաեւ աշխարհում դրա տարածման արագությունը կարող են կապված լինել որեւէ առանձին երկրի գենոֆոնդի առանձնահատկությունների հետ։ Այսպես, գիտնականները ենթադրում են, որ COVID-19-ը Իտալիայի բնակիչների բջիջների հետ փոխազդեցության մեջ է մտնում ոչ այնպես, ինչպես ասիացիների եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ Բացի դրանից, ամերիկացի բժիշկները նշում ...
Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները նոր կորոնավիրուսի վտանգի մասին նախազգուշացրել էին դեռ 2019 թվականի նոյեմբերին։ Ըստ որում, գնահատականը տրված էր ոչ միայն մարդկանց առողջության, այնպես էլ գործարար կյանքի վրա դրա ազդեցության տեսանկյունից։
Վերնագրում դրված ակնարկը վերաբերում է միլիոններով աշխատավարձ ստացող ՀՀ նախարարներից մեկի օրերս կայացած ասուլիսում հնչեցրած մի... մտքի: Այս օրերին արձանագրվող գնաճի վերաբերյալ հարցին այսպիսի մի պատասխան տրվեց. հիմա մեզանում լոգիստիկ շղթաներն են վնասվում:
Միջազգային սակարանները այսօր բացվել են մի շարք գյուղմթերքների գների բարձրացմամբ։ Մասնավորապես որոշ չափով բարձրացել է ցորենի գինը, ինչը, ըստ շատ մասնագետների, պայմանավորված է Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման կրճատման որոշման հետ։
«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում եւ հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններինՙ
Այս օրերին կորոնավիրուսի թեմայով բազմաթիվ անեկդոտներ են շրջանառվում համացանցով: Դե հումորն ամենալավ դեղամիջոցն էՙ այնպես որ մի քանիսը փոխանցենք, հետո լրացնելու հույսով: Հատուկ տանը մեկուսացածներին զվարթացնելու համար:
Նշելով, որ պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշման համաձայնՙ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամբողջովին դադարեցվել տնտեսավարող սուբյեկտների գործունեությունըՙ արտադրողներն արձանագրում են փաստը, որ փաստացի գործունեություն չիրականացնելու հետեւանքով բիզնեսը կրում է մեծ վնասներ, եւ ֆինանսական միջոցների ներհոսքի բացակայության պայմաններում ...
Եվրոհանձնաժողովը դեղորայք արտադրողներին ուղղված նամակում տագնապ է հնչեցնում․ առաջիկա օրերին եվրոպական երկրների հիվանդանոցներում կարող են սպառվել Covid-19-ից բուժվող ծանր հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, հաղորդում է գերմանական Die Welt հրատարակությունը։
Կորոնավիրուսային վարակի դեպքեր են բացահայտվել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ռազմանավի վրա։ Շուրջ 40 մարդ բժշկական խիստ վերահսկողության տակ է առնված, հաղորդել է Ֆրանիսիայի պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր իր ասուլիսում նշել է, թե մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրը ողջ թափով եւ հզորությամբ աշխատում է: Ոլորտը պարետի որոշմամբ աշխատող բացառիկ տնտեսական ոլորտներից է, գործարանները շարունակում են իրականացնել իրենց պատվերները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել, որոնցով աշխատակիցները ...
Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը այսօր ավելի մանրամասն տեղեկություն է տվել երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների կատարելիք աշխատանքի մասին: Նա նշել է, որ այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են ...
ԱՄՆ- ում երեկ մեկ օրում գրանցվել են համաճարակի տարածման օրվանից սկսած ռեկորդային թվով մահերՙ ըստ CNN-ի, որն էլ հղում է արել Ջոն Հոպկինս համալսարանին: Նույն աղբյուրի տվյալովՙ մինչեւ այժմ ԱՄՆ ում կորոնավիրուսից մահացել է 12 722 մարդ: Մահացողների ամենամեծ թիվը Նյու Յորքում էՙ4 009 մարդը, այս քաղաքը դարձել է համաճարակի ...
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած նոր տվյալներովՙ ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսով 28 նոր վարակակիր ունենքՙ 311 թեստավորումից , հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է: Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Մահացողը 93- ամյա քխաղաքացի է, տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում է 8 վարակակիր:
Այս օրերին համաշխարհային ու հայկական մամուլը գրոհված է կորոնավիրուսի նոր տեսակի մասին բազմաթիվ նյութերովՙ առողջապահական, քաղաքական, տնտեսական վերլուծություններով։
Արցախի ԿԸՀ -ն հաստատել է 14-ին կայանալիք ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, նախընտրական քարոզչության կսկսվի 2020թ. ապրիլի 9-ից: Երկրորդ փուլում նախագահի թեկնածուներն են Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը: ԿԸՀ-ն բաշխել է նաեւ 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրություններով ԱՀ Ազգային ժողով անցած ուժերի մանդատներըՙ «Ազատ ...
Վերակառուցումը կամ Պերեստրոյկան (перестройка ) 1986 թ.-ին ԽՍՀՄ կողմից իրականացվող քաղաքական շարժում էր, որի հիմնադիրն էր այդ ժամանակվա ղեկավար Մ. Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբաններիՙ վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը։
Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամը 100.000 ԱՄՆ դոլար կհատկացնիՙ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին աջակցելու նպատակով:
Համավարակն աշխարհում խաղի նոր կանոններ է թելադրում, որոնք յուրաքանչյուր դեպքում կարող են լինել բոլոր կանոններից դուրս: Հայաստանի իշխանությունը եւս բազմաթիվ բարդ որոշումներ կայացնելու խնդրին է բախվելու: Առաջինն, իհարկե, արտակարգ դրության որոշումը երկարաձգել-չերկարաձգելուն է վերաբերելու: Առաջին հայացքից միանշանակ կարող է թվալ ապրիլի 14-ին լրացող արտակարգ դրությանՙ երկու շաբաթով եւս երկարաձգումը, դա ...