Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաեւ փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Դա Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում է, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության ...
Նուրբ սեւ վարտիքներն ու մի քանի մատնաչափ խշշացող ծոպերը բեմում երբեք չէին իշխել այնպես, ինչպես երեքշաբթի գիշերըՙ Քենեդի Կենտրոնում: Դրանց միջի մարմինը վստահաբար «փոխառված էր» «Ռոքեթսից» կամ Լաս Վեգասի գիշերային մի ակումբիցՙ հանդիսատեսի առջեւ ճեմելով ատլետիզմի եւ գայթակղության սքանչելի միախառնումով:
Արեւին է մոտենում C/2019Y4 Atlas գիսաստղը, որի միջուկում ցիան վտանգավոր նյութ է առկա, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Երկրագնդին ամենամոտ դիրքում գիսավորը կլինի մայիսի 24-ին եւ անզեն աչքով տեսանելի կլինի: Մոսկվայի աստղադիտարանի աշխատակցուհի Լյուդմիլա Կոշմանը «ՌԻԱ նովոստի» գործակալությանն ասել է, որ գիսաստղի եւ երկրի միջեւ 117 միլիոն կմ հեռավորություն կլինի, երբ ...
Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդականները նախարարներին նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի հետ կապված առավել խիստ միջոցառումները լոկ կհանգեցնեն տարեվերջին վարակի երկրորդ ալիքի հայտնվելուն, հաղորդում է The Telegraph թերթը։ Հոնկոնգի եւ Չինաստանի նման երկրների օրինակով կոշտ միջոցառումների ձեռնարկումը կարող է միայն հետաձգել վարակի բարձրակետը այնքան ժամանակ, քանի դեռ այդ միջոցառումները չեն վերացվել։
Թե ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը կորոնավիրուսի հետեւանքով, ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ https://www.archive.azg.am/AM/2020040222 Այժմ ներկայացնենք, թե ի՞նչ է առաջարկում Հայաստանի կառավարությունը սպասվող ճգնաժամը մեղմելու նպատակով, որքանո՞վ են այդ առաջարկները արդյունավետ եւ ինչո՞վ են տարբերվում այլ երկրների հակաճգնաժամային միջոցառումներից։
Մեկ ամսից ավելի անկումից հետո, այսօր միջազգային սակարաններումՙ թե ԱՄՆ-ում եւ թե Եվրոպայում բիրժային ինդեքսները դրական դինամիկա են գրանցել։ DOW JONES-ը, S&P 500, NASDAQ COMPOSITE ինդեքսները շատ չնչինՙ 0,5-ից մինչեւ 2%-ի գնաճ են արձանագրել։
«Ֆորբս» հանդեսի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց 2020 թվականի ցուցակում այս անգամ ընդամենը երկու հայ կա, երկուսն էլ Ռուսաստանից: Ցուցակի 836-րդ տեղում է «Տաշիր» ընկերությունների ցանցի սեփականատեր Սամվել Կարապետյանըՙ 2.5 միլիարդ դոլար կարողությամբ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 3.4 միլիարդ դոլարով 565-րդն է:
Երբ անձրեւառատ Գերմանիայում արեւն այսՙ «Ազգի» լույս չտեսնելու երկու շաբաթներին հատուկ ռեժիմովՙ միջինը 13 ժամ շարունակ, վերջին օրերին 23 աստիճան ջերմությամբ պինդ գրկում է յուրաքանչյուրիս, մտածում եմՙ փոխհատուցում է, քանի որ մեր կողքին ապրող մարդուն գրկելն առայժմ կարող է վտանգավոր լինել։ Երբ ծաղկած ծառերի շուրջ մեղուները պար են բռնում, ծաղիկների ...
Գերմանիան կորոնավիրուսից վարակվածների թվով առաջատարների հնգյակի մեջ է մտնում, բայց ունի մահացության անչափ ցածր մակարդակ։ Կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացածների թիվը վարակակիրների 1 տոկոսից փոքր-ինչ բարձր է։ Գերմանական այս երեւույթը բացատրվում է ոչ թե խնդրի սքողմամբ, այլ բժշկության բարձր մակարդակով եւ համավարակի նկատմամբ արհեստավարժ մոտեցմամբ։ Անվճար զանգվածային թեստավորումը, հիվանդների վիճակի վերահսկողությունը, ...
Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական hurriyet-ին, գրում է, որ UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ (Փոքր Նեմրութ) լեռան (2150 մ) սրբավայրը կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում զբոսաշրջիկների համար 1 ամսով կրկին կփակվի։
Սույն թվականի ապրիլի 2-ին «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի շուրջ 470 անապահով ընտանիքի տրամադրել է հումանիտար օգնություն:
Տագնապալի այս օրերին բնականաբար շատերի աչքն ուղղված է դեպի Միացյալ Նահանգներՙ կորոնավիրուսի հետեւանքով այնտեղ ստեղծված դժնդակ կացության (ներկա պահին ԱՄՆ-ում հաշվարկված վարակակիրների թիվը անցնում է 368.500-ը, իսկ մահացածներինըՙ 10995-ը) ու նաեւՙ բժշկագիտության ամենազարգացած երկիրը համարվելու պատճառով։
73 տարեկան հասակում Մոսկվայի «Կոմունարկա» բուժհաստատությունում երկկողմանի թոքաբորբից մահացել է ռուսաստանյան հայտնի ֆիզիկոս Միշա Ղազարյանը: Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:Ավելի վաղ, երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացել էր նրա 69-ամյա կինըՙ գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը, ընդ որումՙ մի բուժհատատությունից առողջության կտրուկ վատթարացման պատճառով մի այլ բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին:
Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ փոփոխություն է կատարվելՙ անկախ ժամանման վայրից արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան, քանի որ համաճարակաբանական լարված իրավիճակ է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբիՙ կորոնավիրուսի կասկածանքով Հայաստան ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներից մեկը դրական պատասխան է ունեցել:
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցրել, որն առաջարկել էր «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը։ Ընտրական օրենսգրքի այս ուղղումով թույլ է տրվում հանրապետության նախագահի ապրիլի 10-ին նշանակված ընտրություններն անցկացնել փոստի միջոցով, հաղորդում է Gazeta Wyborcza պարբերականը։
Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանըՙ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:
Այսօր նավթի սակարանները բացվել են այդ հումքի մեկ բարել գնի թեթեւակի բարձրացմամբՙ Նյու Յորքի բիրժայում WTI կոչվող նավթի մեկ բարելի համար այս պահին տալիս են 27,02 դոլար, Լոնդոնումՙ Brent տիպի նավթի մեկ բարելը արժե 33,86 դոլար։
Թեհրանից հայազգի բժիշկ Ռուբիկ Սարդարյանը իր ֆեյսբուկյան էջում հաղորդում է, որ Իրանում համաշխարհային այդ վարակից արդեն մահացել է 11 իրանահայ։ Բժիշկը նշում է, որ որոշ դեպքերում դա համաճարակի կանոնների չպահպանման եւ տարիքով ու հիվանդ մարդկանց հետ մեծ թվով մարդկանց շփվելու հետեւանքն է։
1864 թ. ապրիլի 7-ին Շուշիում հիմնվել է Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցը, որը եղել է կանանց կրթության սկիզբը Արցախում: Դպրոցի կառուցման համար հայությունը երախտապարտ է հայ հասարակական գործիչ, մանկավարժ Պետրոս Շանշյանին, նշանավոր գրող Պերճ Պռոշյանի ու տեղացի Հախումյան ամուսիններին։
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Այս ժամանակաշրջանում Ադրբեջանը չի դադարում սահմանին սադրիչ գործողություններ իրականացնել: Բացի հրադադարի ռեժիմի խախտումից, իրականցնում է նաեւ ինժիներաշինարարական, ամրացման աշխատանքներ, այդպիսով եւս բացահայտ սադրիչ գործողություններ իրականացնելով: Ադրբեջանն ստեղծում է արհետսական բլրակներ, որոնց վրա էլ տեղակայում է դիտարկում իրականացնող հենակետեր: Վերջին մեկ տարում ...
Նյու Յորքում գտնվող աշխարհի Հովհաննես Աստվածաբանի տաճարը, որն աշխարհի ամենամեծ գոթական տաճարն է, կվերածվի հիվանդանոցի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն` հղում անելով New York Times-ին:
Այսօրՙ ժամը 20:00-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը HighTech Talks շարքի շրջանակում «Կամուրջ Սիլիկոնյան հովտից» թեմայով առցանց զրույց կվարի:
Կանադական լրատվամիջոցները հայտնում են, որ 300 000 կանադացի դիմել է արտակարգ իրավիճակով պայմանավորված պետության աջակցության գումարները ստանալու համար: Սա ընդամենն առցանց դիմելու հնարավորության ընձեռումին հաջորդած մի քանի ժամերի թիվն է, որն ավելանում է ամեն պահ: Կանադացիները չորս ամիս անընդմեջ կստանան 2000 կանադական դոլար, եթե չունեն եկամուտի աղբյուր, զրկվել են աշխատանքից ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել առեւտրային նպատակներով Լուսնի ռեսուրսները յուրացնելու վերաբերյալ։ Նա բացառում է տիեզերական տարածության համընդհանուր սեփականություն լինելու հանգամանքը եւ Սպիտակ տան վարչակազմին հրամայում է ամեն կերպ ընդդիմանալ դրան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի տարածման հետ կապված նոր միջոցառումների մասին։ Երկրում սկսվել է բնակչությանը անվճար բժշկական դիմակներով ապահովելու արշավ։ Բնակիչները կարող են դրանք ստանալ պետական ծառայությունների հարթակի միջոցով, փոստում եւ նահանգային վարչակազմերում։
Ընդամենը մի ամիս առաջ աշխույժ եռուզեռով, մշտապես լուսառատ արեւով հայաշատ Գլենդելն այսօր վերածվել է լուռ ու ամայի ուրվական քաղաքի։ Նույնիսկ եղանակը, որ տարվա այս ժամանակ մշտապես բավականին տաք է, կարծես ձայնակցում է աշխարհին պատուհասած թագավարակին։ Օրերը չեն էլ պատրաստվում տաքանալ, համարյա աընդմեջ անձրեւում է, իսկ շատ-շատերը հենց եղանակի տաքանալու հետ ...
Մի այլ առիթով գրել էինք, որ կորոնովիրուսի տարածման վերաբերյալ պետությունները դեռ շատ են իրար մեղադրելու: Daily Mail ն, օրինակ, գրում է, թե բրիտանական հետախուզությունը տվյալներ ունի, որ կորոնավիրուսի տարածման պատճառը վիրուսի արտահոսքն է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից: Այս քաղաքում են տեղակայված համաճարակաբանության ինստիտուտն ու հինանդությունների վերահսկման կենտրոնը, որտեղ կենդանիների, այդ ...
Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում ստեղծվել եւ փորձարկվել է արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի մասին: Այն գերժամանակակից արտադրանք է, զրոյից հավաքված Հայաստանում: Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ ՀՀ-ում կան պրոֆեսիոնալներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել: Այս մասին ասել է վարչապետ ...
Ժամը 11:00-ի հաշվարկով Հայաստանում այսօր, ապրիլի 7-ին, կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 25, թեստավորվել 211 քաղաքացի: Առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Եթե հաշվի առնենք երեկ հաղորդված կորոնավիրուսով վարակակիրների 833 տվյալըՙ այն դառնում է 853: Այս մասին հայտնել է վարչապետ ...
«Վերլիբրին անցնելն ինձ համար ավելի շուտ բառերից ետ չմնալու ջանք է, ես փորձում եմ նրանց հետ հավասար հասնել այնտեղ, որտեղ ոչ թե ներշնչանքի ավարտն է, այլ նոր ներշնչանքի սկիզբը», - ասում է Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ , եւ սա ավելին է, քան սովորական պատասխանը. սա վերլիբրի զարմանալի խոր բնորոշում ...