RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 680, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայազգի եղբայրները Լոնդոնում նորարարական դիմակներ են պատրաստումՙ կորոնավիրուսին դիմակայելու համար. նրանց անդրադարձել է Sky News-ն ու BBC-ն.

ՏԵՍԱՆՅՈՒԹ - https://youtu.be/7TNheOAuv2w

Երկու հայ ուսանողներՙ Ալեքսանդր եւ Գեորգի Ձավարյանները, Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։

Նրանք իրենց ընկերոջՙ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի եւ պաշտպանիչ դիմակներ են արտադրումՙ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում օգնելու համար։

Նրանք օգտագործում են իրենց դպրոցի 3D տպիչներըՙ առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար։

Դիմակները նրանք տրամադրում են անվճարՙ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի եւ վճարման ծախսերը։

Լոնդոնի արեւմուտքում գտնվող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամյա գիտնական Գեորգի Ձավարյանըՙ տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կա, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով զբաղվել դրանց արտադրությամբ։

Նա աշխատանքներում ներառում է նաեւ իր եղբորըՙ Ալեքսանդրին, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաեւ Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սանՙ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։

Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են անցյալ շաբաթՙ պատրաստելով 90 դիմակ, որը ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Եվս 500 դիմակի պատվեր նրանք ունեն Լոնդոնի, Լիվերպուլի եւ Շոտլանդիայի հիվանդանոցներից։

Գեորգին հուսով է, որ Մեծ Բրիտանիայում ավելի մեծ ընկերություններ ու խոշոր արտադրողներ կարող են սկսել զբաղվել այս գործով։

Երիտասարդների գործունեությանն անդրադարձել են բրիտանական առաջատար ԶԼՄ-ներըՙ Sky News-ն ու BBC-ն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sky News-ի ռեպորտաժի տեսագրությունը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ