RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 651, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄՈՏՈՎ ԿԱՆՑՆԻ C/2019Y4 Atlas ԳԻՍԱՍՏՂԸ

Արեւին է մոտենում C/2019Y4 Atlas գիսաստղը, որի միջուկում ցիան վտանգավոր նյութ է առկա, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Երկրագնդին ամենամոտ դիրքում գիսավորը կլինի մայիսի 24-ին եւ անզեն աչքով տեսանելի կլինի: Մոսկվայի աստղադիտարանի աշխատակցուհի Լյուդմիլա Կոշմանը «ՌԻԱ նովոստի» գործակալությանն ասել է, որ գիսաստղի եւ երկրի միջեւ 117 միլիոն կմ հեռավորություն կլինի, երբ գիսաստղը մեր մոլորակին ամենամոտիկ կետում հայտնվի, դառնալով վերջին յոթ տարվա մեջ ամենավառ օբյեկտը երկնքում: Տեսարանն ավելի վառ կդարձնեն արեւային քամիները, որոնք գազից եւ փոշուց գիսաստղին երկու պոչ կձեւավորեն: Ապրիլի վերջին գիսավորն այնքան պայծառ կլինի, որ արդեն կդիտվի երկրից: Ըստ գիտնականներիՙ այս գիսավորը վերջին անգամ երկրին մոտ ուղեծրով անցել է մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակի սկզբին: Աստղային երկնքում այն կունենա կանաչ գույն, որի պատճառը նրա կազմում եղած ցիանն է: Մայիսի 31-ին գիսաստղը Արեգակին կմոտենա 38 միլիոն կմ հեռավորությամբ, այսինքնՙ ավելի մոտ կլինի, քան Մերկուրին:

Համացանցն արդեն լցված է զանազան ապոկալիպտիկ հորինվածքներովՙ գիսաստղի մոտենալու հետ կապված, որին գիտնականները խորհուրդ են տալիս չհավատալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ