ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՆԵՐԸ Մեկ ամսից ավելի անկումից հետո, այսօր միջազգային սակարաններումՙ թե ԱՄՆ-ում եւ թե Եվրոպայում բիրժային ինդեքսները դրական դինամիկա են գրանցել։ DOW JONES-ը, S&P 500, NASDAQ COMPOSITE ինդեքսները շատ չնչինՙ 0,5-ից մինչեւ 2%-ի գնաճ են արձանագրել։ Նույն դրական դինամիկան գրանցվել է նաեւ եվրոպական սակարաններումՙ Euro Stoxx 50 Pr, FTSE 100, DAX INDEX, CAC 40-ը ինդեքսները աճել են։ Այդ աճը ավելի մեծ է, քան ամերիկյան սակարաններում, միջինը կազմելով 1,5%: Սա նշանակում է, որ տնտեսությունների վերականգնման համար կան որոշակի դրական ազդակներ, ինչը հույս է տալիս, որ ֆոնդային սակարանների անկումը վերջապես կանգ կառնի։ Հիշեցնենք, որ սակարանների ինդեքսները դա խոշոր ընկերությունների արժեթղթերի միջինացված արժեքն է։ |