RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ՄԻՇԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ

73 տարեկան հասակում Մոսկվայի «Կոմունարկա» բուժհաստատությունում երկկողմանի թոքաբորբից մահացել է ռուսաստանյան հայտնի ֆիզիկոս Միշա Ղազարյանը: Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:Ավելի վաղ, երկու շաբաթ առաջ կորոնավիրուսից մահացել էր նրա 69-ամյա կինըՙ գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը, ընդ որումՙ մի բուժհատատությունից առողջության կտրուկ վատթարացման պատճառով մի այլ բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին:

Ֆիզիկոսը ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, նրա հայրըՙ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի բաժինը, մայրըՙ Վանուհին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Միջնակարգ կթությունը Միշա Ղազարյանը ստացել է Երեւանում, ապա տեղափոխվել Մոսկվա:

Նրա աշխատանքները վերաբերում են գազային լազերների ֆիզիկային, քվանտային օպտիկային, լազերային միկրոսկոպիային ու դրա կիրառությանը բժշկության եւ կենսաբանության մեջ, օպտիկական ու լազերային սարքաշինությանը:

«Ազգը» ցավակցում է Միշա Ղազարյանի հարազատներին եւ մտերիմներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ