ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈԹԱԿԱՆ ՏԱՃԱՐԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ. ԳԱԶԵՏԱ.ՌՈՒ Նյու Յորքում գտնվող աշխարհի Հովհաննես Աստվածաբանի տաճարը, որն աշխարհի ամենամեծ գոթական տաճարն է, կվերածվի հիվանդանոցի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն` հղում անելով New York Times-ին: Աղբյուրի փոխանցմամբ կորոնավիրուսով վարակված մոտ 200 մարդու համար կտեղադրվեն մահճակալներ: Հիվանդներին այստեղ կտեղափոխեն շաբաթվա վերջում: «Նախորդ դարերում տաճարներն այս նպատակով օգտագործվել են: Այնպես որ տաճարների համար սա խորթ չէ, սակայն մեզ համար նոր փորձ է»,-ասել է հոգեւորականը: Վերջին տվյալներով Նյու Յորքում կորոնավիրուսով է վարակվել 130 հազար մարդ, մահացել` 4700 մարդ: |