ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՅՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԾԻՆ, 1in.am Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը ընտրական օրենսգրքում փոփոխություն է մտցրել, որն առաջարկել էր «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցությունը։ Ընտրական օրենսգրքի այս ուղղումով թույլ է տրվում հանրապետության նախագահի ապրիլի 10-ին նշանակված ընտրություններն անցկացնել փոստի միջոցով, հաղորդում է Gazeta Wyborcza պարբերականը։ Օրինագծի հեղինակների կարծիքովՙ հեռակա քվեարկությունը անհրաժեշտ միջոց է, որպեսզի չվտանգվի քաղաքացիների առողջությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ միեւնույն ժամանակ չհետաձգվեն ընտրությունները։ Օրենսգրքում ուղղում եւ փոփոխություն անելուն դեմ են հանդես եկել ընդդիմության ներկայացուցիչները եւ իշխող կուսակցությունից խորհրդարանականների մի մասըՙ փոխվարչապետ Յարոսլավ Գովինի գլխավորությամբ։ Արդյունքում նախաձեռնությանը կողմ է քվեարկել Սեյմի 230 անդամ եւ դեմ են եղելՙ 227-ը։ Պարբերականի տվյալներով, ներկայումս իշխող կուսակցությունը մտավախություն ունի, որ Լեհաստանի Սենատը չի հասցնի հաստատել ուղղումը։ Դրա ուսումնասիրման համար 30 օր է տրվում, իսկ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթվա վերջին։ |