RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 727, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՄՐՈՒԹ ԼԵՌԱՆ ՍՐԲԱՎԱՅՐԸ ՄԵԿ ԱՄՍՈՎ ՓԱԿ ԿԼԻՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական hurriyet-ին, գրում է, որ UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ (Փոքր Նեմրութ) լեռան (2150 մ) սրբավայրը կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում զբոսաշրջիկների համար 1 ամսով կրկին կփակվի։

Բացի այդ զբոսաշրջիների համար կփակվեն նաեւ Քահթայի շրջանում գտնվող մյուս պատմամշակութային հաստատությունները։

Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղիՙ Կոմմագենեի թագավորության թագավոր Անտիոքոս 1ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ, որի ներսում ըստ պնդումներիՙ թաղված է Անտիոքոսը:

Լեռան արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ