«ՖՈՐԲՍԻ» ՑՈՒՑԱԿՈՒՄՙ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՀԱՅ «Ֆորբս» հանդեսի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց 2020 թվականի ցուցակում այս անգամ ընդամենը երկու հայ կա, երկուսն էլ Ռուսաստանից: Ցուցակի 836-րդ տեղում է «Տաշիր» ընկերությունների ցանցի սեփականատեր Սամվել Կարապետյանըՙ 2.5 միլիարդ դոլար կարողությամբ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 3.4 միլիարդ դոլարով 565-րդն է: |