ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸՙ 881 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած նոր տվյալներովՙ ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսով 28 նոր վարակակիր ունենքՙ 311 թեստավորումից , հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 881 է: Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Մահացողը 93- ամյա քխաղաքացի է, տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում է 8 վարակակիր: Ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 114 է, այսինքնՙ մեկ օրում բուժվել է 27 մարդ (ապրիլի 7-ի դրությամբ բուժվածների թիվը 87 էր), փաստացի բուժվողներինըՙ 758, բացասական թեստերըՙ 4571, մահվան ելքերըՙ 9: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում այս տվյալները ներկայացնելով, նշել է. «Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակիՙ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, եւ պիկը եղել է մարտի 31-ին»: |