ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ, ՊՂՆՁԻՆԸՙ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Եթե շաբաթը նավթի միջազգային սակարաններում սկսվեց գների բարձրացմամբ, ապա այս օրերին նկատվում է նվազման միտումներ, մասնավորապես Նյու Յորքի բիրժայում WTI-ը արժե 24,39 դոլար, իսկ Լոնդոնումՙ Brent-ը 31,83 դոլար։ Այս գները բացասաբար են ազդում նավթ արտահանող պետությունների տնտեսությունների վրա, հանգեցնելով դրանց ֆինանսա-տնտեսական ճգնաժամի։ Այդ նույն ժամանակ պղնձի գինը միջազգային սակարաններում բարձրացել էՙ հասնելով 5040 դոլարի մեկ տոննայի դիմաց, մի քանի օր առաջ այս հումքի գինը մոտ 4800 դոլար էր։ ՀՀ-ի տնտեսությունը մեծապես կախված է այս ապրանքի գներից, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ 20 տոկոսոը պղնձի խտանյութ է։ |