ՊԱՐԶ ՉԷՙ ԳՆԱԼՈ՞Ւ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ԹԵ ՈՉ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հարամավարակի տարածման այս լարված իրավիճակում սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Զուգահեռ հայտնի էր դարձել, որ այդ հանձնաժողով հրավիրված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի նախապայմաններով համաձայնել է գնալ եւ պատասխանել հանձնաժողովականների հարցերինՙ եթե ձայնագրություն եւ կորոնավիրուսից անհրաժեշտ պաշտպանություն երաշխավորվի: ԱԺ հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ հանձաժողովի աշխատանքը սառեցնելուն, ըստ նրաՙ սառեցնել, նշանակում է կանգնեցնել մի պրոցես, որը տանում էր դեպի հարցերի պատասխանները գտնելուն: Համենայնդեպսՙ ԱԺ հանձնաժողովիգ Սերժ Սարգսյանի գրասենյակին ուղարկված նամակ հավաստիացումը, թե ձայնագրություն միշտ էլ կատարվում է, իսկ հանձնաժողովի անդամները թեստավորվել են, կարծես թե չի բավարարել Սերժ Սարգսյանին, որն իր անբավարարությունը հայտնել է ԱԺ հանձնաժողով կրկին գրելով եւ նշելով, թե պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես ՙմի շարք հարցերի ավելի հստակ պատասխան է ակնկալվում, եւ հատկապես այն հարցին` տրամադրվելո՞ւ է արդյոք երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված :հայտարարությունների եւ պատասխանների տեսաձայնագրությունը: Մի խոսքովՙ էպիստոլյար փոխշփում, ու կարեւորը պարզ չէ դեռՙգնալո՞ւ է ապրիլի 16-ին Ս. Սարգսյանը հանձնաժողով, թե ոչ: |