RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 23:15:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 802, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԺՎԱՐԻՆ ՈՐՈՇՈՒՄ

Համավարակն աշխարհում խաղի նոր կանոններ է թելադրում, որոնք յուրաքանչյուր դեպքում կարող են լինել բոլոր կանոններից դուրս: Հայաստանի իշխանությունը եւս բազմաթիվ բարդ որոշումներ կայացնելու խնդրին է բախվելու: Առաջինն, իհարկե, արտակարգ դրության որոշումը երկարաձգել-չերկարաձգելուն է վերաբերելու: Առաջին հայացքից միանշանակ կարող է թվալ ապրիլի 14-ին լրացող արտակարգ դրությանՙ երկու շաբաթով եւս երկարաձգումը, դա մարդկանց կյանքի, վարակը չտարածելու խնդիր է: Մյուս կողմիցՙ վարակի ցիկլը կասեցնել կարծես թե ոչ մի պետության չի հաջողվել, չինական Ուհանում 11 շաբաթյա մեկուսացումից հետո միայն հնարավոր եղավ ցիկլն ավարտել: Մեր իշխանությունը եւ ընդդիմությունը, մի փոքր թուլացնելով միմյանց հանդեպ փոխկրակոցները, կարծես թե բոլորովին էլ չեն հետաձգում իրենց քաղաքական պլանները, մանր-մունր կծմծում են իրարՙ սպասելով ապրիլի 14-ին: Անգամ ապրիլի 16-ին նշանակված ԱԺ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նիստին ուղղված ուղերձներն են այդ անհամբեր սպասման նշան: Այդ նիստին հրավիրված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնիսկ արտակարգ ռեժիմի պահպանման պայմաններում է խոստացել (ողջ հարցուպատասխանը ձայնագրելու պայմանով) գնալ այդ նիստին ու պատասխանել ուզած հարցի: Բնականաբարՙ հաջորդելու է քաղաքական իրարանցում: Բանն այնտեղ է հասել, որ Հայաստանի առաջին նախագահն է կոչ անում իրեն մոտ կանգնած իշխանությանըՙ սառեցնել այդ հանձնաժողովի աշխատանքը, մինչեւ համավարակը Հայաստանից հեռանա, իշխանությանը կարծես հուշելով, որ համավարակների ժամանակ զինադադարի առաջին օրինակելի քայլը հենց իշխանությունը պետք է անի:

Ընդհանրապեսՙ արտակարգ դրության երկարաձգումը երկսայրի է. մի կողմից դա վարակը սահմանափակելու ստույգ ճանապարհ է: Մյուս կողմից, չաշխատոող տնտեսական միավորների ու աշխատավարձից զրկված աշխատողների պարագայում, հղի տնտեսության փլուզման ու մարդկանց աղքատացմանՙ վարակից ավելի սարսափելի հեռանկարով: Ի վերջո կարելի է կայացնել այն դժվար որոշումը, որ ռիսկի խմբերին տանը թողնելով եւ անվտանգության(ախտահանման) հարյուր տոկոսանոց ապահովման երաշխիքովՙ թույլ տալ տնտեսության զգալի հատվածին աշխատել: Այլապես հետհամաճակային իրավիճակը կարող է այնպիսի աղքատացման եւ տնտեսական փոխակերպումների բերել, որը կսրբի-կտանի նաեւ իշխանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #501, 08-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ