Օ՜՜, ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜, ՂԵԿԱՎԱՐՆԵՐ. ԹՐԱՄՓԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՔՎԵԱՐԿԵԼ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՄՆ նախագահ Թրամփը Հյուսիսային Կարոլինայում հանդիպման ժամանակ կոչ է արել իր ընտրողներին երկու անգամ քվեարկել նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում: Սույն տեղեկությունը փոխանցող գերմանական ԶԼՄ-ները հավելում են, թե ԱՄՆ նախագահն իրՙ ապօրինության դրդող գործողությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. Ընտրական կարգը ստուգողական կհանձնի, եթե առաջին անգամ քվարկեն փոստով, իսկ երկրորդ անգամՙ անձնապես: Եւ պարզ կդառնաՙ առաջին քվեն հաշվե՞լ են, թե՞ ոչ: ԱՄՆ-ում սա օրինական գործողություն չի կարող լինել, քանի որ ամեն ընտրող ունի մեկ քվե, մեկ ձայն: Հյուսիսային Կարոլինայում գործում են նույն օրենքները, հետեւաբար այնտեղ հնչեցրած Թրամփի կոչն հակաօրինական է, եւ, ավաղ, կարծես էլ զարմանք չի հարուցում: |