RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-04 17:35:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Christie՛s-Ի ԱՃՈՒՐԴԸՙ Ի ՆՊԱՍՏ ԲԵՅՐՈՒԹԻ

Հ.Ծ.

Բրիտանական հանրահռչակ «Քրիստի՛զ» աճուրդի կենտրոնը, ըստ «Գրացիա» լրատվամիջոցի, օգոստոսի 22-ին հայտարարել է, որ մտադիր է բարեգործական աճուրդ կազմակերպել աջակցելու համար Բեյրութի տուժած արվեստասեր հասարակությանը:

Սարսափազդու պայթյունը օգոստոսի 4-ին հարվածեց ոչ միայն գործարար աշխարհին, այլեւ գեղագիտական ծառայություններ մատուցող կենտրոններին:

«Մենք բոլորս Բեյրութի կողքին ենք», «Արվեստը հօգուտ Բեյրութի» կարգախոսների ներքո առցանց եղանակով բարեգործական աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի վերջերից մինչեւ նոյեմբերի առաջին կեսը:

«Մեր բոլորի հիշողությունների մեջ ընդմիշտ կմնան ավերածությունների սրտաճմլիկ տեսարանները, իսկ մեր խոհերը կլինեն բոլոր այն ընտանիքների հետ, որոնք շատ բան կորցրեցին: Հույսով ենք մեր նախաձեռնությունը մի փոքր կթեթեւացնի նրանց հոգսերը», նշել է կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գիյոմ Չերուտտին :

Նախատեսվում է 40-50 ցուցանմուշ աճուրդի հանել, որոնց մեջ կլինեն ժամացույցներ, միջազգային եւ տարածաշրջանային արվեստի գործեր եւ ակնեղեն: Աճուրդից գոյացած գումարը հատկացվելու է վերականգնելու քաղաքի արվեստի եւ մշակութային կենտրոնները, ներառյալ Բեյրութի արդի եւ ժամանակակից արվեստի Սուրսոք թանգարանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ