RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020



Տեղադրվել է` 2020-09-04 17:35:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՅՐՈՒԹԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պատահած աղետալի պայթյունը բազմաթիվ շենքեր ու բնակարաններ ավերելուց բացի մեծամեծ վնասներ հասցրեց նաեւ հայկական կրթական ու կրոնական շատ կառույցների, որոնց շարքումՙ Բուրջ Համուդ հայաշատ թաղամասի մոտ գտնվող Վահան Թեքեյան վարժարանին, ինչպես նաեւ մայրաքաղաքի գլխավոր հրապարակի մերձակայքում գտնվող բազմահարկ Թեքեյան կենտրոնին, որտեղ գտնվում են ոչ միայն Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակը, «Մեթր Հրաչյա Սեդրակյան» հանդիսասրահը, այլեւ Շահան Շահնուրի գրադարանը եւ 1937 թ.ից ի վեր լույս տեսնող «Զարթօնք» թերթի խմբագրությունը:

Նյութական վնասները իսկապես ծանր են, կարոտՙ արտաքին օգնության: Նամանավանդ դպրոցը, որն իր դռներն էր բացելու առաջիկա հոկտեմբերին...

Թեքեյանականները բազմաթիվ են աշխարհում, հատկապես Մ. Նահանգներում եւ Կանադայում, մեծամասամբ երիտասարդ տարիքում Բեյրութի Թեքեյան կենտրոն ու Վահան Թեքեյան վարժարան հաճախածՙ այժմ ամերիկահայ ու կանադահայ դարձած հասուն մարդիկ:

Եվ ավելի քան տեղին էր, որ ԹՄՄ ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական վարչությունը կազմակերպեր եւ հունավորեր նրանց երախտագիտական զգացումների արտահայտությունըՙ նաեւ նվիրատվության ձեւով:

Ընդամենը երեք օրում հանգանակվել է, ինչպես գրում են մեզ Բոստոնից, որտեղ գտնվում է ԹՄՄ կենտրոնական գրասենյակը, 20000 դոլար, որը կրկնապատկել է Ազգային բարերար Նազար Նազարյանը:

Նվիրահավաքը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 04-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ