ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ... ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիՙ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել . «Հարգելի համագյուղացիներ, տեղեկացնում ենք, որ ս/թ ապրիլի հինգից գյուղի հարակից համայնքային ենթակայության, եւ ոչ միայն խոտհարքները դրվում են պահպանության տակ, ուստի խնդրում ենք անասուներին հեռու պահել վերը նշված վայրերից»: Անձամբ խոսեցի համայնքապետի հետ: «Նախ նշեմ, որ հայտարարությունս սահմանազաման մասին չի: Ուղղակի խոտհարք ենք անում, որ գյուղացիները հուլիսին հունձ կազմակերպեն անասունների ձմեռվա կերի համար»,- ասաց նա: Իմ այն հարցին, թե արդյո՞ք խոտհարքներում անասուններին արածեցնելու վտանգ կա, նա պատասխանեց. «1990 թվականից մեզ համար սովորական բան է դարձել սահման կամ վտանգավորություն եւ այլն, եւ այլն: Կներեք իհարկե, բայց խուճապը ավելի շատ թերթներ են տարածում եւ երեւաններում համակարգչի դիմացը նստած հոդվածներ գրող լրագրողները, մեղմ ասած, հաճելի չի»,- ասաց Նարեկ Սահակյանը Հարցին, թե՞ վերջին ամիսներին Բաղանիս գյուղում սահմանային որեւէ անկարգություն կամ միջադեպեր գրանցվե՞լ են: Համայնքապետը պատասխանեց կտրուկՙ ո՛չ: |