RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2576, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵ՛ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՙ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոկտեմբերի 19-ին Բաքվից Երեւան վերադարձած 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում բացառապես ռուս պաշտոնյաներ դիմավորեցինՙ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսոբոկովը եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը: Զարմանալիորեն, ռազմագերիներին դիմավորողների թվում որեւէ հայ պաշտոնյա չկար: Երեւույթը բուռն արձագանք է գտել, թե ինչո՞ւ հայերին դիմավորողները բացառապես ռուսներ էին: «Ազգ»ը Ազգային ժողովի երեք խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե պատգամավորներն ի՞նչ տեսակետ ունեն հարցի առնչությամբ, բայց հարցին պատասխանելու ցանկություն չունեցան ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները: «Այսինքնՙ ի՞նչ մեկնաբանենք, թե ինչո՞ւ պետական որեւէ այր օդակայանում ռուսների կողքին կանգնած չէր: Գնացեք, իշխանության ներկայացուցիչներից հարցրեք»,- ի պատասխան մեր հարցինՙ ասացին «Հայաստան» խմբակցությունից: «Բայց դուք նույնպես իշխանության մաս եք»,- հակադարձեցինք ընդդիմադիրներին, սակայնՙ ապարդյուն:

Մեր տեղեկություններովՙ գերիների վերադարձի կազմակերպումը բացառապես ռուսական կողմն է արել, իսկ հայ պաշտոնյաներն անգամ տեղյակ չեն եղել, որ ռազմագերիներ են վերադարձվում: Թերեւս դա է պատճառը, որ քաղաքական ու հասարակական որեւէ ներկայացուցիչ, ի տարբերություն նախորդ դեպքերի, չփորձեց իրեն վերագրել գերիների վերադարձն ու հաղթանակի դափնին իր գլխին դնել: Չի բացառվում, որ, նախկին փորձն ու աղմուկը հաշվի առնելով, ռուս զինվորականները միտումնավոր են «չեզոքացրել» հայ գործընկերներին, որպեսզի ավելորդ անգամ ո՛չ աղմուկ բարձրացնեն, ո՛չ էլ PR արշավ կազմակերպեն իրենց անձի շուրջ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմական նշանակության օդանավակայանում բացառապես ռուս պաշտոնյաների ներկայությանը, ինչը երկրի ինքնիշխանության տեսակետից որոշակի հարցեր է առաջացնում, ապա հայ պաշտոնյաներն այդ հարցին անդրադառնալ չեն ուզում գուցե մեկ պարզ պատճառովՙ ռուսական կողմին նեղացնել պարզապես չեն ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ