RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-21 22:41:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1382, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՈՐԿՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՐՏԵԶԸ» ՕՊԵՐԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Սույն վերնագրի ներքո Նյու Յորքից Պելեգրինո Դ Ասիերնոն «Միրոր-Սփեքթեյթրի» իր հոդվածով տեղեկացնում է, որ ամերիկահայ ճանաչված կոմպոզիտոր Միշել Էքիզյանն RJE հիմնադրամից նյութական օժանդակություն է ստացել, որը հնարավոր կդարձնի իր «Գորկու երազանքի պարտեզը» օպերան հանրությանը ներկայացնել պատշաճ վայրում եւ երաժշտական ու դերասանական արհեստավարժ կազմով: Նաեւ կազմակերպելու մասնագիտական քննարկումներ, նկարահանումներ եւ ամենակարեւորը` ցուցադրելու Գորկու 35 աշխատանքները, որոնք մինչ վերջերս կորած էին համարվում:

Օպերան, ըստ հոդվածագրի, սիրո, խիզախության եւ արդի արվեստի մասին է: Դոկտ. Էքիզյանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Նյու Յորքի St. John the Divine եկեղեցու, Բրուքլինի ֆիլհարմոնիայի եւ Հայ եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդարանի հետ: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իր համար կուռք դարձած, 1915-ի եղեռնը վերապրած նկարչի հանդեպ, որն իր մորը` Շուշանին է անմահացրել իր հանրահայտ ստեղծագործությունով եւ ԱՄՆ-ում դարձել աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիրը:

Սկզբնական շրջանում Էքիզյանն ստեղծել է իր «Շուշաններ» մեցցո ձայնային տվյալներ ունեցող կանանց քառյակը ի պատիվ բոլոր ժամանակների կանանց ու մայրերի: Հետագայում «Շուշանների» հիման վրա ստեղծել է վերոնշյալ օպերան: Մ. Նահանգների պատմության մեջ սեպտեմբերի 11-ի աղետալի պայթյունի 20-ամյակի եւ քովիդի պարտադրած ներկա պայմանների հրամայականով նա հորինել է իր ազդեցիկ «ժամանակներն այս անցնելու են, այլընտրանք չունեն» երաժշտությունը:

Բացի նյութական օժանդակությունից այլ հնարավորություններ եւս բացվել են, որոնք կնպաստեն օպերայի բեմադրությունը կազմակերպել մոտ ապագայում: Դոկտ. Էքիզյանի երկարամյա գործընկեր Կոնստանտին Օրբելյանը վերջերս նշանակվել է Նյու Յորք քաղաքի օպերայի գեղարվեստական տնօրենն ու գլխավոր խմբավարը: Հավանական է, ըստ հոդվածագրի, որ նա եւս գործնական դերակատարություն ունենա այդ հարցում:

Ինչպես Գորկու ժամանակներում, այս օրերին էլ մութ ամպեր են կուտակվել Էքիզյանի հայրենիքի երկնակամարում: Օպերան անդրադառնում է դրանց, բայց առաջադրում է, միաժամանակ, հուսալի հեռանկարներ:

Երգչուհիներ Հասմիկ Մեյխանիճյանի եւ Քարեն Լյուբեկի մասնակցությամբ հատվածներ դիտելու համար թերթը առաջարկում է այցելել «https://youtube/ ii VO o 98 PeRy» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ