Ընդդիմությունը հայտարարել փողոցային նոր պայքարի մեկնարկի մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ազգային ժողովի» փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու ու իշխող վարչակազմից ազատվելու համար անելու են հնարավորը։ Խորհրդարանական արատահերթ ընտրություններից հետո երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական ու բարոյահոգեբանական ճգնաժամը չի ...
Տեղին ու արդար է այն զայրույթը, որն առաջացրեց Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու նորանշանակ հոգեւոր առաջնորդ, ծայրագույն վարդապետ (архимандрит) Ալեքսիյ Նիկանորովի տված հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին: Զայրույթ է պատճառել հատկապես նրա այն պնդումը, թե «Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ հայկական պետության բաժանումից ի վեր չկա ոչ մեկ հուշարձան, ...
Հայաստանում փակվում է երկու քրեակատարողական հիմնարկՙ «Կոշ» եւ «Հրազդան», այդ մասին նախագիծը ներկայացվել է կառավարությանը: 2022-ին, երբ դրանք փակված լինեն, կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սա տեղավորում է ՔԿՀ բարեփոխումների համատեքստում: Անմխիթար վիճակում գտնվող եւ ազատազրկվածներին կյանքի համար անտանելի պայմաններ պարտադրած ...
Միանգամից բացենք վերնագիրը. այս բառը, որ վերջերս հաճախ են օգտագործում հատկապես արեւմտամետի համբավ ունեցող հայ գործիչները, հայերենի եւ հայկական մտածողության համար բացարձակապես խորթ, կեղծ (օտար) բառ է(*), հետեւաբար անտեղի եւ անիմաստ, իսկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից որպես հիմնավորում օգտագործումը մեկ օր առաջ, ...
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ մասնավորապես գրված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ադրբեջանի անկախության օրվա առիթով, որի լուսավորությունը մեր լուսավորությունն է, խանդավառությունը մեր խանդավառությունն է, ազատությունը մեր ազատությունն է, ճակատագիրը, մեր ճակատագիրն է, տխրությունը մեր...»:
Վերջերս Թուրքիայում չեն դադարում սկանդալները: Դրանց պատճառը, թերեւս, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սանձարձակություններն են: Նա հոկտեմբերի 17-ին շրջագայությամբ ուղեւորվել էր Աֆրիկա, այցելելու Անգոլա, Տոգո եւ Նիգերիա: Հաջորդ օրը Թուրքիայում հավատամագրված ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի դեսպանները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Վերջերս մեր թերթին մէջ յօդուած մը կարդացի իրանահայ գրիչի մը ստորագրութիւնը կրող, ուր կը գովաբանէր Իրանեան իշխանութիւնները, որոնք Իրանի մէջ տասնեակ մը փողոցներ պաշտօնապէս անուանած են իրանահայ նահատակներու անուններով, որոնք 33 տարի առաջ Իրաք-Իրան պատերազմին զոհուած են: Յուշատախտակները «վկայում են յանուն իրանական հայրենիքի ազատութեան նահատակուած, Իրանի քաղաքացի հայերի անմնացորդ նուիրումի ...
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանական համակարգում կան դեմքեր, որոնց մատուցած ծառայություններն ակնառու են անցնող 42 տարիների ընթացքում: Իսլամական հեղափոխությանը մշտապես ծառայություն մատուցած առանցքային դեմքերից է ներկայիս ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ում վերապահված է «ծանր հրետանու» դերՙ Իրանին վերաբերող հայտարարություններին արձագանքելու համար:
Մի քիչ շատ չե՞ն կանանց պատվին կառուցված ամրոցներն ու այլ շինությունները: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Իջեւան քաղաքից ոչ հեռու, անտառապատ սարի գագաթին, բոլոր կողմերից բարձր ժայռերով երիզված ամրոցը ժամանակին կոչվել է «Աղջկա բերդ», ու դեռ մի լեգենդ էլ է հորինվել, թե իբր իր գեղեցկությամբ բռնակալին խելքահան արած հայուհու պատճառով, Լենկ ...
Մի տեսակ սովորույթ է դարձել, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդող կառավարության նիստից հետո ինչ-որ ձեւաչափով կարծես հակիրճ ամփոփում է այն մտքերը, որոնք վարչապետ Փաշինյանը ցաքուցրիվ մի քանի ժամ արտահայտում է ԱԺ-ում:
ԶԼՄ-ների համար բավական մեծ չափով նյութական պատասխանատվություն է սահմանվումՙ չնույնականացված աղբյուրներից չստուգված տեղեկատվություն տարածելու համար (300-500 հազար դրամ): Ընդդիմադիրների եւ լրատվամիջոցների գերակշիռ մասի քննադատությանն արժանացած նախագիծը երեկ վերջապես ներկայացվեց ԱԺ-ում եւ առաջին ընթերցմամբ քվեարկվեց:
Ինչքա՞ն հետեւողական կարող է լինել Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զանգեզուրի միջանցքի իր պահանջներում: Հոկտեմբերի 26-ին ծրագրված էր, որ Ադրբեջան այցելի մասնակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքի գրաված Վարանդայի օդանավակայանի հանդիսավոր բացման արարողությանը: Նախքան մեկնելը նա կրկնեց Հայաստանի ինքնավար տարածքից այդ միջանցքը պահանջելու միտքը, ասելով, որ Թուրքիան այդ ...
Շնորհակալությամբ ստացանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առիթով հրատարակված ժողովածունՙ արխիվային փաստաթղթերից, պաշտոնական գրություններից ու մամուլի հրապարակումներից կազմված, Հոբելյարի մակագրությամբ: Նշանավոր լուսանկարիչ Գավուքի դիմանկարով ներկայացող գիրքը, 630 էջ, կազմել է Ավետիս Ավագյանը, խմբագրելՙ Աշոտ Սարգսյանը, հրատարակելՙ «Անտարես» հրատարակչատունը:
Օրերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը, որի ընթացքում բազմաթիվ կարեւոր դիտարկումներ է արել ինչես արցախահայության ինքնորոշման, այնպես էլ սոցիալ-տնտեսական մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Այս մասին գրում է նաեւ «Արցախպրես» լրատվականը:
Արցախի թեմի նոր առաջնորդըՙ Վրթանես եպս. Աբրահամյանը, «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում մի շարք կարեւոր եւ ոշագրավ հայտարարություններ է արել: Օրինակՙ անդրադառնալով բանակ-եկեղեցի հարաբերություններին եւ բանակի հզորացմանը զուգահեռ նոր եկեղեցիների կառուցման խնդրին, նա ասել է, որ նախընտրում է նա՛խ հզորացած տեսնել բանակը, ապա միայն եկեղեցիներ կառուցել:
Քովիդի հայաստանյան ցուցանիշները սարսափեցնող են. ամեն օր մեկ-երկու հազարն անցնող նոր վարակակիրներ, մի քանի տասնյակ մահացության դեպքեր: Դրան զուգահեռՙ Առողջապահության նախարարությունից ամեն օր լսում էինք պատվաստվելու, դիմակ կրելու պարտադրանք ու հորդոր, բայց դրան զուգահեռՙ հանրային միջոցառումների, հավաքույթների, փառատոների պակաս չկա:
Անցյալ տարիՙ այս օրերին, Հայաստանն ու Արցախը լայնածավալ պատերազմի մեջ էին: Մենք անվերապահորեն հավատում էինք պաշտոնական տեղեկություններին, որոնք շարունակ սուտ ու կեղծիք էին տարածում, թե «Հաղթելու ենք, հաղթում ենք, թշնամուն զգետնում ենք, թշնամին գյոռբագյոռ է լինում»:
Ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն չկա. դատարանի կողմից փորձաքննություն նշանակելուց հետո լռություն է տիրում: Խոսում, բողոքում են միայն փաստաբանները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, բայց խափանման միջոցը փոխելու համար առողջապահական ...
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ո՛չ սցենարն է փոխվում, ո՛չՙ բառապաշարը: Իշխանականներն ու ընդդիմադիրները միմյանց կծմծելուց հետո հանդարտվում ու հանգիստ նստում են իրենց տեղերում: Տպավորություն է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիրներն առավել ընդդիմադիր, իշխանականներնՙ առավել փաշինյանական երեւալու խնդիր ունեն: Խորհրդարանական ընդդիմությունը, որ խոստանում էր իշխանությանն օր ու ...
ՀՀ քաղաքացուս շրջապատում կան շատ անձինք, ովքեր յուրաքանչյուր հինգշաբթի որոշակի անհամբերությամբ ու նաեւ համբերությամբ դիտում են հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ կառավարության նիստերը: Դե, վարչապետի բնորոշմամբ իրենց իշխանության նիստերն են, մեր մարդկանցից թաքցնելու ոչինչ չունեն, ամեն ինչ բաց է հանրության համար: Բայց արի ու տես, որ օրակարգում ընդգրկված 40-50 հարցերից հազիվ 2-3-ն ...
«Ընթերցող, զգուշացի՛ր: Շահե Մնկրյանի բանաստեղծությունների այս նոր հատորը զբոսայգում հաճելի ժամանակ անցկացնելու համար չի նախատեսված: Բանաստեղծը անկեղծորեն է ներկայացնում իր մանկության տարիների իրադարձությունները, երբ 1975-ին Բեյրութում բռնկվեց քաղաքացիական պատերազմը, երբ մարդկային վայրագությունը, մահն ու սարսափը իշխում էր ամենուրեք»: Այս տողերով է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քրիստոֆեր Ադամյանն սկսում ...
2021 թվականի սեպտեմբերի 24-27-ը «Expocentre» կենտրոնական ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) թվային զարգացման, կապի եւ զանգվածային լրատվության միջոցների նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից, Ռուսաստանի գրքի միությունից եւ Մոսկվայի կառավարությունիցՙ տեղի ունեցավ Մոսկվայի 34-րդ գրքի միջազգային ցուցահանդեսըՙ Ռուսաստանի ամենամեծ գրքի ֆորումը միջազգային մասշտաբով: Այն ավանդաբար հանդիսանում է կենտրոնական իրադարձություններից մեկը գրական եւ գրքային միջավայրում:
Թուրքիայում դեռ չէին հանդարտվել ԱՄՆ-ի գլխավորությամբ 10 երկրների դեսպանների համատեղ հայտարությանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ արձագանքի հետեւանքով բորբոքված կրքերը, որտեղ դեսպանները թուրքական իշխանություններից պահանջում են ազատ արձակել առաջադեմ գործարար Օսման Քավալային, հարգելով միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ահա հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, քննարկման դրվեց երկրի նախագահի Իրաք եւ ...
Որեւէ երկրի ֆիզիկական տարածքների կորուստը կարող է անդառնալի լինել, երբ սկսվում է հոգեւոր տարածքների կորստից: Չհամեմատենք, բայց մեր ազգապահ արժեքների եւ դրանցից ամենակարեւորիՙ մեր լեզվի նկատմամբ անփույթ ու անխնամ վերաբերմունքը կարծես թե չգիտակցվող լուրջ սպառնալիք է դարձել, մանավանդ երբ դրան երբեմն անզգուշորեն տուրք են տալիս նաեւ «կոչեցեալները»:
2022-ի պետական բյուջեի ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրաՙ ՀՀ-ն, ինչպես յուրաքանչյուր խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է ներկա գտնվելու Ջավախքին աջակցություն հիմնադրամի «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ինՙ ժամը 13:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):
Մեծ երազի ճանապարհին 1990թ. Հայաստանն անկախ եւ երրորդ հանրապետություն հռչակելով մեր քաղաքական այրերը դրանից առաջ չգնացին: Նոր, համազգային նպատակ ու այն կերտելու գաղափարախոսություն ոչ միայն չմշակվեց, այլ դա ավելորդ արժեք համարելով այսօր էլ առաջ ենք գնում ուղղակի իներցիայի ուժով կամ օտարների թելադրած սցենարներով: Իհարկե, ես հասկանում եմ, որ բազմաթիվ ու ...
Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա հոբելյանը, որ հայ ժողովրդի համար կարեւոր իրադարձություններից մեկն է, պետք է նշվեր մեծ շուքով: Սակայն, տարբեր օբյեկտիվ ու իրենց կուսակցական շեֆեր համարողների հնարովի մի քանի պատճառներով դրա մասին անգամ չխոսվեց: Իսկապես տխուր մի իրողություն է սա եւ մեծ ցավով պիտի ասեմ, որ խոսում է մի պարզ ...
Թեքեյան մշակութային միության «Ուսուցիչների հովանավոր» ծրագիրը, որը վերջին 20 տարիների ընթացքում օգնում է Հայաստանի չորս եւ Արցախի մեկ դպրոցի ուսուցիչներին, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախաձեռնած արյունալի 44-օրյա պատերազմից մեկ տարի անց վերականգնեց իր օգնությունը Ղարաբաղի ուսուցիչների համար:
BBC լրատվականը ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որին կցել է նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում թավջութակահար Սեւակ Ավանեսյանիՙ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հուզիչ տեսահոլովակը: BBC Music Magazine-ը առանց տողատակերի գրում է, որ վարդապետը 1915թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհերից ...
Ռուսական «Նովայա լիտերատուրա» (Նոր գրականություն) հանդեսի սեպտեմբերյան էլեկտրոնային համարում ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել պոլսահայ արձակագիր Երվանդ Կոպելյանի (1923-2010) երեք պատմվածքներըՙ «Պիստակավաճառը», «Իշուն պոչը ինչո՞ւ չ երկարիր» եւ «Շուն մը չունեցողը շուն մը չ արժեր»: Առաջին երկուսը Կոպելյանի «Կեանքի լուսանցքէն» («Արաս», 2003) ժողովածուից են, վերջինըՙ «Երազ ...
Լվով քաղաքի պատմությունը ներկայացնող https:/photo-lviv.in.ua կայքէջում հոկտեմբերի 19-ին լույս է տեսել Յուրի Յամաշի «Լվովի բեմական դպրոցը. որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ» հոդվածը (ուկրաիներեն): Հեղինակն օրինակ է բերել «հայ համայնքը, որի ներկայացուցիչները եղել են Գալիցիայի թագավորի կանանց մեջ: Հայ թատրոնն ունի իր թատերական պատմությունըՙ ավելի քան երկու հազար ...
Հոկտեմբերի 23-24-ը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում անցկացվեց «Հայոց գրերի օր» միջոցառումը, որը 2013 թվականից ամեն տարի նշվում է Ռուսաստանի մայրաքաղաքումՙ համաձայն Մոսկվայի կառավարության որոշման։
Արցախյան 44-օրյա պատերազմը հազարավոր ծաղկուն ու խոստումնալից հայ երիտասարդների կյանքեր խլեց։ Հանուն Հայրենյաց նահատակների թվում էին նաեւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սաները։ Այդ հերոս մարզիկները դեռ պետք է միջազգային մրցասպարեզներում ավելի բարձրացնեին մեր երկրի փառքն ու հեղինակությունը, սխրանքներ գործեին, մեդալներ ու բարձր պարգեւներ նվաճեին, նրանց պատվին պետք ...
Նա մաս էր կազմում արվեստագետների, արվեստաբանների, գրողներիՙ նույնպես անկրկնելի խմբին, որը սկսած 1996 թ.ից դարձել էր մեր թերթի խիղճը, ճաշակը եւ հսկիչը միանգամայն: Մի տեսակՙ խմբագրություն խմբագրության մեջ: Ինքը կանոնավոր պարբերականությամբ լինում էր խմբագրությունում, հատկապես արտասահմանյան ուղեւորություններից վերադարձին, ձեռքինՙ հոդված կամ թղթակցություն, գիրք կամ կատալոգ, բոլորն էլ իր մակագրությամբ: Պատմում ...
Իր մահկանացուն կնքեց Շահեն Խաչատրյանը: Նա մեկն էր մեր այն հազվագյուտ անձանցից, որոնք իրենք են ստեղծում իրենց անուն-ազգանունը, որոնք անուն ունեն, որ միշտ հարգանք է ներշնչում եւ ավելին է, քան որեւէ աստիճան եւ կոչում: Նա իր անունը ստեղծել է իր անխոնջ ու անդուլ գործունեությամբ:
Պարտված ապրելը աստիճանաբար դարձավ սովորական: Պարտված ոչ միայն թշնամուց, այլեւ համավարակից: Պարտվածՙ մեր օրերում անցյալի ու ներկայի անպտուղ բախումից ու ապագայի անորոշությունից: Պարտվածՙ անցած օրերը ջերմությամբ ու ուրախությամբ լցրած մարդկանց կորստով:
Էքսպրոմտը մտքի եւ զգացմունքի անսպասելի, հանկարծահաս, կտրուկ ժայթքումն է, պահի, իրադարձության կամ որեւէ երեւույթի թելադրած մարդկային արարչագործությունըՙ շնորհի անզսպելի հորդումով: Հանկարծաստեղծ, հանկարծագյուտ բարձրարվեստ արարումների հիմքում, սակայն, ընկած են ոչ միայն ստեղծագործողի աստվածատուր շնորհը, մտածումները, ապրումներըՙ թվացյալ անջանք ձեւակերպելու, շարադրելու, մարմնացնելու, եղանակավորելու, պատկերելու ունակությունը, այլ նաեւ իր արվեստին տիրապետելու հմտությունն ու ...
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործական երեկո` նվիրված հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի 75 -ամյակին: Տոնական համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փայտա-փողային կվինտետը, « Նաիրյան »վոկալ անսամբլը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ ...
Իրանական օպերային արվեստի եւ դասական երաժշտության պատմության մեջ իր տեղն ունի երգչուհի (լիրիկական սոպրանո) եւ դաշնակահարուհի Շաքե Մակարյանը: Ծնվել է 1931 թվականին, Իրանի Քերման քաղաքում, դուստրն է հայ համայնքի գործիչ, Իրանի առաջին արհեստավարժ դիմահարդարուհի Արաքս Մակարյանի (1907-2010): Թեհրանի բարձրագույն երաժշտական դպրոցում ստանալով դաշնակահարի մասնագիտությունՙ 1951 թվականին մեկնել է Իտալիա, ուսանել ...