RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2613, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ. «ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՀԶՈՐԱՆԱ, ՔԱՆ ԹԵ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵՆՔ»

Պատրաստեցՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Արցախի թեմի նոր առաջնորդըՙ Վրթանես եպս. Աբրահամյանը, «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում մի շարք կարեւոր եւ ոշագրավ հայտարարություններ է արել: Օրինակՙ անդրադառնալով բանակ-եկեղեցի հարաբերություններին եւ բանակի հզորացմանը զուգահեռ նոր եկեղեցիների կառուցման խնդրին, նա ասել է, որ նախընտրում է նա՛խ հզորացած տեսնել բանակը, ապա միայն եկեղեցիներ կառուցել:

«Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք: Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞: Եթե մեր բանակը տկար է, եկեղեցի վերանորոգելով չենք կարող շարունակել ապրել: Եթե մարմնով հզոր չես, հոգեւոր առաքելությունդ էլ չես կարող կատարել: Ես վստահ եմ. եթե Արցախը ամուր պարիսպներ ունենա, սահմանային գյուղերի բնակիչները աշխատանք ունենան, իրենք իրենց ձեռքո՛վ կվերանորոգեն իրենց տեղի վանքերը»,- ասել է նա:

Հոգեւոր առաջնորդի կարծիքով, առաջնային կարեւորությունն այսօր պետք է տրվի բանակաշինությանը, մարտական պատրաստվածությանը, հետո նոր հոգեւոր եւ մշակութային կյանքի հարստացմանը

«Եկեղեցին միշտ ասում էՙ ամուր հոգեւոր տան կողքին պետք է լինեն ամուր իշխանական տներ: Իշխանական տներից մեկն էլ բանակն է: Նրանք այդտեղ նախ կառուցեցին բերդը, ապա կամուրջը, հետո նորՙ եկեղեցին: Նույն առաջնահերթությամբ էլ մենք պետք է շարժվենք»,- իրավիճակը բացատրում է Վրթանես սրբազանը:

«Իշխանությունների ամեն որոշում ուղիղ հետեւանք է ունենում արցախցիների համար: Եթե Արցախի ապագան, վաղվա օրը պարզ լինի, դու էլ հնարավորություն ունենաս, պետք է նոր եկեղեցիներ էլ կառուցես, իսկ ավելի լավ էՙ հները, որոնք խոնարհված վիճակում են, վերանորոգես: Ես չեմ ասում, որ եկեղեցիներ պետք չէ վերանորոգել կամ հոգեւոր կյանքը պետք է առանձնանա բանակից, հակառակըՙ աղոթող զինվորը աննկուն զինվոր է, մեր պապերը խաչերը ձեռքին են գնացել հայրենիքը պաշտպանելու: Ու մենք էլ ասում ենքՙ հույսը առ Աստված երբեք չի ամաչեցնում, բայց այդ հույս ունեցողն էլ պետք է իր վաղվա, իր իշխանությունների որոշումների հանդեպ վստահություն ունենա», - ասում է Սրբազանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ