ՊՈԼՍԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸՙ ՌՈՒՍԵՐԵՆ Ա. Բ. Ռուսական «Նովայա լիտերատուրա» (Նոր գրականություն) հանդեսի սեպտեմբերյան էլեկտրոնային համարում ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել պոլսահայ արձակագիր Երվանդ Կոպելյանի (1923-2010) երեք պատմվածքներըՙ «Պիստակավաճառը», «Իշուն պոչը ինչո՞ւ չ երկարիր» եւ «Շուն մը չունեցողը շուն մը չ արժեր»: Առաջին երկուսը Կոպելյանի «Կեանքի լուսանցքէն» («Արաս», 2003) ժողովածուից են, վերջինըՙ «Երազ չունեցող մարդիկ» (1984) հավաքածուից: Թարգմանություններն իրականացրել է Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող Աշոտ Գրիգորյանը : Մասնագիտությամբ տնտեսագետ է, ռուսերեն երկուՙ «Այդ զարմանահրաշ թատրոնը» (Մոսկվա, 2014) եւ տպագրության պատրաստ «Ճանապարհ դեպի Լատվիա» գրքերի հեղինակ է: Կազմել է նաեւ «Լյուբիմովի ծածկագիրը (ասույթներ)» ռուսերեն գրքույկը (2017): Պարբերաբար հայերեն եւ ռուսերեն հոդվածներով աշխատակցում է մամուլին, նաեւ «Ազգ»ին: |