ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 2021 թվականի սեպտեմբերի 24-27-ը «Expocentre» կենտրոնական ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) թվային զարգացման, կապի եւ զանգվածային լրատվության միջոցների նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից, Ռուսաստանի գրքի միությունից եւ Մոսկվայի կառավարությունիցՙ տեղի ունեցավ Մոսկվայի 34-րդ գրքի միջազգային ցուցահանդեսըՙ Ռուսաստանի ամենամեծ գրքի ֆորումը միջազգային մասշտաբով: Այն ավանդաբար հանդիսանում է կենտրոնական իրադարձություններից մեկը գրական եւ գրքային միջավայրում: Միջոցառումը տեղի ունեցավ նոր վայրումՙ Expocentre Fairgrounds-ում (Մոսկվա): Տեղի ունեցան հանդիպումներ հեղինակների, գրքերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ, դասախոսություններ, քննարկումներ անցկացվեցին ինչպես անցանց, այնպես էլ առցանց ՙ բազմաթիվ ինտերնետային կայքերում: Ռուսաստանի տարբեր շրջաններից ավելի քան 200 հրատարակիչ էր մասնակցում:Չորս օրվա ընթացքում անցկացվեց ավելի քան 300 միջոցառումներ: Հանդիպումներ հանրաճանաչ մարդկանց հետ, գրքերի շնորհանդեսներ, բաց քննարկումներ եւ վարպետության դասեր: Ռուսական գրքի միության, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի եւ ԶԼՄ-ների նախարարության հետ համատեղ անցկացվեց նաեւ ավանդական արդյունաբերական համաժողովՙ նվիրված գրահրատարակչության եւ տարածման խնդիրներին: Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Հայկակական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ, անվանի գիտնական, «Ազգ» թերթի աշխատակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքների աննոտացիաները նույնպես ընդգրկվել էին հրատարակված հատուկ կատալոգում: Ուրախալի է, որ Ս.Պապիկյանը ակտիվ աշխատող գիտնական է եւ ճանաչված է ոչ միայն մեր երկրում, այլեւ միջազգային շրջանակներում: |