RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 16-05-2014



Տեղադրվել է` 2014-05-15 22:03:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1315, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՖԻԼՄՈՎ

Պ. Ք.

Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում մայիսի 14-ից անցկացվում է ամենամյա միջազգային կինոփառատոնը, որն այս անգամ բացվեց ֆրանսիացի բեմադրիչ Օլիվիե Դաաի «Մոնակոյի իշխանուհին» ֆիլմի ցուցադրությամբ: Արդեն 67-րդ անգամ անցկացվող փառատոնի այդ ֆիլմը պատմում է ամերիկյան հայտնի դերասանուհի, «Օսկարի» մրցանակակիր Գրեյս Քելլիի մասին, որն ամուսնացավ Մոնակոյի իշխան Ռենիե 3-րդի հետ, հոլիվուդյան աստղի կարգավիճակը փոխարինելով իշխանուհու տիտղոսով: Դաանի ֆիլմում Քելլիի դերը կատարում է Նիկոլ Քիդմանը, որն անցյալ տարի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր:

Հիմնական մրցույթի մասնակից 11 երկրների 18 ֆիլմերի թվում են Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթանը», Ատոմ Էգոյանի «Գերուհին», Ժան¬Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշերը» (գլխավոր դերումՙ Մարիոն Կոտիյար), Դեւիդ Կրոնենբերգի «Աստաղյին քարտեզը», Ժան¬Լյուկ Գոդարի «Մնաք բարով, բառերը», Թոմմի Լի Ջոնսի «Տեղաբնակը» եւ այլն:

Կինոստուգատեսի գեղարվեստական տնօրեն Թիերի Ֆրեմոն «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ասել է, որ այս տարվա մրցութային ծրագիրն անչափ հարուստ է, եւ որ ժյուրիի անդամները ընդհանուր առմամբ դիտել են 1800 ֆիլմ: «Փառատոնի համար ֆիլմեր ընտրելիս մենք փորձում ենք գտնել աշխատանքներ, որոնք արտահայտում են աշխարհի նկատմամբ արվեստագետի նոր հայացք», ընդգծել է նա:

Փառատոնի շրջանակներում նաեւ անցկացվում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ: Ի տարբերություն հիմնական մրցույթի «Ոսկե արմավենու մեծ ճյուղի», լավագույն կարճամետրաժ ֆիլմը պարգեւատրվում է «Ոսկե արմավենու փոքր ճյուղով»:

Ներկայացված են նաեւ «Մրցույթից դուրս», «Հատուկ հայացք», «Քննադատության շաբաթ», «Կաննի դասականներ» ծրագրերը: Վերջինիս պատվավոր հյուրն է Սոֆի Լորենը:

Դափնեկիրների անունները կհրապարակվեն մայիսի 24-ին: Փակման արարողությունը եւ հաղթող ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենան մայիսի 25-ին:

«Հատուկ ցուցադրություններ» բաժնում ընդգրկված են ուկրաինացի բեմադրիչ Սերգեյ Լոզնիցայի «Մայդան» վավերագրական ժապավենը, Գեյբ Պոլսկու ռուս¬ամերիկյան «Կարմիր բանակ» ոչ խաղարկային ֆիլմը (պատմում է խորհրդային հոկեյի մասին) եւ ղազախ Ադիլխան Երժանովի «Տերեր» ֆիլմը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 16-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ