RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 22:42:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԴԵԳԵՐՈՂ ՀԱՅ ԳՐՔԵՐԻՑ 15-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԻՔ

Նաիր ՅԱՆ

Վերջին տարիներին մատենադարանը համալրվել է 1500 նոր ձեռագրերով, որոնք իրենց վերջին հանգրվանը Հայաստանում են գտել բարերարների ու նվիրատուների շնորհիվ:

Հալեպահայ Սոսե Պարոնյանի պապն ու տատըՙ Մովսես եւ Զարդիկ Պարոնյանները, տոհմական ժառանգություն են ունեցել. 18-րդ դարակեսի ձեռագիր գիրքՙ պահպանության հմայիլ, ու 14 անուն հնատիպեր: Դրանց մեջ կան Ավետարաններ ու մի հայատառ թուրքալեզու գիրք:

Սոսե Պարոնյանը հիշում է հոր պատմածները գրքերի մասին: Հորՙ Անդրանիկ Պարոնյանի մանկական հուշերում տպավորվել են ծնրադիր աղոթքները: Մայրըՙ Զարդիկը, ամեն օր իր զավակներին հորդորելիս է եղել մոմ վառել սենյակում գտնվող պահարանի առջեւ ու լուռ աղոթել: Տարիներ շարունակ երեխաներից ոչ ոք չի հասկացել, թե ինչու են իրենք պահարանի առջեւ մոմ վառում: Միայն Զարդիկի մահից հետո է պարզվում, որ այնտեղ են պահվում հայերեն Ավետարաններ ու հնատիպ այլ գրքեր:

1915 թվականին Պարոնյանները գաղթի ու կոտորածի ճամփեքով, Դեր-Զորով գրքերը հասցնում են Հալեպ: Նրանք Խարբերդում են թողնում ընտանեկան հարստությունըՙ փոխարենը փրկելով հայ հոգեւոր մշակույթի գոհարները: Գրքերը Եղեռնից հետո էլ շարունակում են քաղաքից քաղաք դեգերել, մինչեւ որ դարձյալ հաստատվում են Հալեպումՙ Սոսեի տանը:

Սիրիայում տիրող պատերազմական դրությունը շարունակում է վտանգել նաեւ հայ ընտանիքներին, նրանց նյութական ու հոգեւոր հարստությունը: Մտավախություն ունենալով, թե հալեպյան արյունահեղություններից, քանդումներից ու հրդեհներից միգուցեեւ չփրկվի Պարոնյանների տոհմական ժառանգությունըՙ Սոսեն որոշել է գրքերը փոխադրել Հայաստան: Հնատիպերը նա հանձնել է Սփյուռքի նախարարությանը, այնտեղից էլ դրանք վերջնականապես հանգրվանել են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում:

Գրքերը դեռեւս ուսումնասիրված ու ընթերցված չեն: Մատենադարանի տնօրենությունն օրինակելի է համարում Սոսե Պարոնյանի նախաձեռնությունը: Աշխարհում կա մի թափառող մատենադարան եւս, որն ի վերջո պետք է վերադառնա Հայաստան, հակառակ դեպքումՙ անկանխատեսելի է, թե ճակատագիրն այդ ձեռագրերն ու հին գրքերն ուր եւ որ բախտավորի կամ բախտախնդրի ձեռքը կգցի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 30-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ