Ջուղայի խաչքարերի սպանդից անցել է ուղիղ տասը տարի: Մեր երկիրը միջազգային ամբիոններից այդպես էլ պահանջ չներկայացրեց Ադրբեջանինՙ պատասխան տալ այդ եղեռնագործության համար: Դե, քանի որ մենք հետեւողական ու պատվախնդիր չգտնվեցինք, միջազգային ատյանները մեր սիրուն աչքերի համա՞ր պիտի Ադրբեջանի բմբուլները քամուն տային: Ջուղան անցավ-գնաց: Թեեւ Իրանի սահմանից արված տեսանկարահանումը ցցուն փաստ ...
Հրաչյա Թամրազյանի բանաստեղծական ընթացքին ես հետեւում եմ իր գրական առաջին քայլերից, առաջին իսկ հրապարակումներից սկսած, սակայն իր մասին գրելու ցանկությունը առաջացավ բանաստեղծի երրորդ գրքիցՙ «Ձայների կղզի» (1985) ժողովածուից հետո: Իմ կարծիքով, բանաստեղծի ստեղծագործական որոնումները առավել հստակ գծագրվում ու առարկայական պատկերավորում են ստանում «Ձայների կղզի» գրքում: Բանաստեղծի կղզին իրոք լեցուն է ...
Տարին հեռանում, հիշողություններն են մնում: Քաղաքային կյանքի մշակութային այն իրադարձություններից, որոնց հաղորդակցվել ու որից ավելի տպավորվել եմ, եւ արձագանքը հանիրավի ուշացած է, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված ավստրալահայ նկարիչների ցուցահանդեսն է: Ժամանակ է անցել, բայց այն թարմությունը, որ նրանք էին բերել ցուցասրահՙ հեռավոր աշխարհամասի տաք գույների ու ձայների մի հրաշալի ...
Հայ մամուլն իր ավելի քան երկուհարյուրամյա գոյության ընթացքում մեծապես նպաստել է հայ ժողովրդի ինքնության ձեւավորմանը, դարձել նրա հոգեւոր կայացման կենսագիրն ու պատմական ընթացքի ժամանակագիրը: Ցավոք, հարյուրավոր պարբերականներ մինչեւ այժմ գիտականորեն ուսումնասիրված չեն կամ էլ մասնակիորեն են հետազոտված: Ասվածը բացառություն չէ նաեւ 20-րդ դարասկզբի հայ մամուլի համար: Եվ ահա հայ ընթերցողի ...
Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ հոյակերտ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» (HART), գլխավորությամբ Բարոնուհի Քերոլայն Քոքսի, հերթական անգամ կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ: Այս տարի եւս Բարոնուհի Քոքսի հրավերով համերգին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբըՙ գլխավորությամբ խմբավար Սիփան Հակոբյանի: Ելույթներով հանդես եկան նաեւ Լոնդոնի ...