RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-19 14:47:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 714, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՄԵՐԳ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ հոյակերտ եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» (HART), գլխավորությամբ Բարոնուհի Քերոլայն Քոքսի, հերթական անգամ կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ամենամյա համերգ: Այս տարի եւս Բարոնուհի Քոքսի հրավերով համերգին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբըՙ գլխավորությամբ խմբավար Սիփան Հակոբյանի: Ելույթներով հանդես եկան նաեւ Լոնդոնի ուգանդական «Աքոլի» եւ «Սբ. Մարտինի երգիչները» երգչախմբերը:

«Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013 թ. Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի (Tekeyan Trust) կողմից, որը 1979 թ.-ից գործում է որպես բարեգործական կազմակերպություն եւ հանդիսանում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության եւ Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հիմնասյունը: Այն իր ազգանվեր գործունեությամբ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու տարածմանը արտերկրում, ինչպես նաեւ մշակութային ձեռնարկների միջոցով նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

«Կոմիտաս» երգչախմբի մասնակցությունը դեկտեմբերի 9-ի համերգին պատահականություն չէր, քանզի հենց այդ օրը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ճանաչված է որպես «Ցեղասպանությունների զոհերի հիշատակման միջազգային օր»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը կրկին անգամ հիշատակելու եւ բրիտանական հասարակության ուշադրությունը ոճրին սեւեռելու նպատակով, Բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես եկավ ազդեցիկ ելույթով, իր խոսքում նաեւ անդրադառնալով պատմության դասը չքաղած մյուս պետություններին, որտեղ եւս տեղի է ունեցել այս ոճրագործությունը:

Համերգին «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ քառաձայն հնչեցին Կոմիտասի «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան», Էդգար Հովհաննիսյանի «Արփա-Սեւան» եւ Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերըՙ Սիփան Հակոբյանի խմբավարությամբ եւ Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ:

Սիփան Հակոբյանը նաեւ հանդես եկավ մեներգեցողությամբ, կատարելով Հ. Երզնկացու «Ով զարմանալի» եւ Գ. Պահլավունու «Այսօր ձայնն Հայրական» շարականները:

Լոնդոնի Թեքեյան մշակութային միության կողմից Զ. Բոյաջյանի «Հայերի վիշտը» պոեմը կարդաց Կարեն Արեւյանը:

Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր` մի շարք կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ եւ հոգեւորականներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ