RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016



Տեղադրվել է` 2016-01-21 21:43:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 817, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծված տխուր իրավիճակի եւ դրա հետագա հնարավոր զարգացումների առավել վատթար հեռանկարը: Նույն խնդրի կապակցությամբ ստացել ենք թատրոնի նվագախմբի բազմաթիվ անդամների հետեւյալ նամակըՙ ուղղված Հանրապետության Նախագահին:

Գիտենալով հանդերձ Ձեր աշխատանքային գերծանրաբեռնվածության մասին, ստիպված դիմում ենք Ձեզՙ ուղղելու համար մի մեծագույն սխալ, որը կարող է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ստեղծագործական առումով կործանարար լինել: Հարցը հետեւյալն է. անտեսելով աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում եւ հենց մեր Թատրոնում ընդունված ու իրեն բոլոր առումներով արդարացված կարգը, որոշված է լուծարել Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Քանի որ գլխավոր դիրիժորի առկայությունը պարտադիր է նվագախմբի երաժիշտների հետ ամենօրյա աշխատանքի, երաժիշտների մասնագիտական աճի, վերջիններիս ընտրության ու նվագախմբի ամբողջական եւ մշտական դեմքը պահպանելու համար, մենք խնդրանքով դիմել էինք Թատրոնի ղեկավարությանը եւ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանինՙ պահպանելու այդ պաշտոնը, սակայն մեր խնդրանքը մեզ համար բոլորովին անհասկանալի եւ ինչ-ինչ հեռահար նպատակներին ուղղված պատճառներով մերժված է: Մեծարգո պարոն Նախագահ, չունենալով այլեւս այլ հնարավորություն, քանի որ այդ հարցում ըստ Մշակույթի նախարարության բռնած դիրքի հարցը համարվում է լուծված, մեկ անգամ եւս թախանձագին խնդրանքով դիմում ենք Ձեզՙ օգնելու վերականգնել արդարությունը եւ նվագախմբի հետագա հաջող գործունեության համար Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնին վերանշանակելու Կարեն Դուրգարյանին, ում հետ անցել ենք 15 տարիների երկար ճանապարհ: Կից ներկայացնում ենք մեր ստորագրություններով Թատրոնի ղեկավարությանը եւ գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանին ուղղված վերոհիշյալ դիմումի պատճենը:

Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքովՙ նվագախմբի երաժիշտներ

(Ստորագրություններ)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ