RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-05 23:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՎԱՍՏԱԿ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն, 04.05.2016թ.

Մտավորականությունը մայիսի 4-ին ՀՀ ԳԱԱ-ում շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ կրթության եւ գիտության գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտակազմակերպական կառույցների ղեկավարներ:

ՀՀ ԳԱԱ նախագահին իրենց շնորհավորական ուղերձներն են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան, Բելառուսի գիտությունների ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովը, Ռոստովի մարզի գուբերնատոր Վասիլի Գոլուբեւը, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Շուլգան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

Ռադիկ Մարտիրոսյանի գիտական եւ հասարակական գործունեությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության եւ կրթության, ինչպես նաեւ երկրի ռազմարդյունաբերության զարգացման գործում:

Զբաղեցնելով ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փոխտնօրենի, ավելի քան քառորդ դար տնօրենի, Երեւանի պետական համալսարանի ռեկտորի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոններըՙ ամենուրեք դրսեւորել է անմնացորդ նվիրում, բարձր պատասխանատվություն եւ հաստատակամություն:

Ռադիկ Մարտիրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատանքների, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է:

Ակադեմիկոս Մարտիրոսյանի գիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է Խ. Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգեւների: Նա պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Պատվո նշան» շքանշաններով:

1993թ. ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշանակվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր: Կարճ ժամանակահատվածում նա մշակել է գիտական հետազոտությունների եւ կրթության նյութատեխնիկական բազայի զարգացման դժվարությունների հաղթահարման եւ բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստման ծրագրեր:

2006թ. Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահ: Տասը տարիների ընթացքում նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ կատարվել են կարեւոր քայլեր ակադեմիական հանրության համախմբման, ԳԱԱ ներուժի պահպանման, միջազգային գիտական կապերի ընդլայնման ու բազմաբնույթ դարձնելու գործում:

Հանրապետության գիտական հասարակայնությունը եւ ողջ մտավորականությունը սրտանց շնորհավորում են Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին, մաղթում առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդես եկավ շնորհակալական ելույթով: Նա հատուկ ընդգծեց երկու մարդկանց, ովքեր նշանակալից դեր են ունեցել նրա կայացման գործում: Այդ մարդիկ են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եւ աշխատում է նրանց գիտության նկատմամբ նվիրվածության եւ բարյացկամության համար:

«Ազգ»ի խմբագրությունը սիրով միանում է շնորհավորանքներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ