Կամերային թատրոնի խաղացանկում նոր ներկայացում է ընդգրկվելՙ «Ճերմակ արագիլները»: Թեման ապրիլյան քառօրյան է: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյանը պրեմիերայից առաջ պատմեց նոր բեմադրության մտահղացման պատճառների, նպատակների մասին: «Կամերային թատրոնը միշտ արձագանքել է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, եւ բնական է, որ ապրիլյան պատերազմը եւս արտացոլվեց մեր ...
Սուրեն Գեղամի Զոհրաբյանն այն մարդկանցից է, ովքեր լեգենդ են դառնում իրենց կենդանության օրոք: Նրա կատարած վիրահատություններն այնքան բարդ են, բազմահազար ու վերտուոզ, որ ի զորու էին կյանքի կոչվելու միայն լեգենդար մարդու կողմից: Նրա անցած կյանքի ուղինՙ Մեծ հայրենականի ռազմաճակատային վիրաբույժից մինչեւ նեյրովիրաբուժության հիմնադիրը Հայաստանում, գիտնական, որը ղեկավարել է հեղինակավոր բուժհաստատություններ ...
Տարբեր ժողովուրդներին ծանօթացնելու համար հայոց պատմութեանն ու մշակոյթինՙ առաջինը գիրքն է. պէտք է տարածել գրքեր տարբեր լեզուներով, իսկ միւսըՙ ցուցադրութիւններն են, ցուցահանդէսները:
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը նորից Հայաստանում է: 15 տարի առաջ է առաջին անգամ մեր երկիր եկել ու ժամանակի ընթացքում ավելի թարմացնելով իմացությունները հայ մշակույթի մասին` ուղղակի սիրահարվել է Հայաստանին: Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալով` նա Ամերիկայի տարբեր միջավայրերում պաշտպանել է պատմական ճշմարտությունը:
Երկու տարի առաջ «Էդուարդ Ւսաբեկյան» ցուցասրահի պատասխանատու Իրինա Իսաբեկյանը նախաձեռնեց հետաքրքրական մի ծրագիրՙ «Էդուարդ Իսաբեկյանը եւ իր ուսանողները» խորագրով, որ հավակնում էր լինել շարունակական։ Նկարչի բազմաժանր եւ հարուստ ստեղծագործությունը արվեստասեր հանրությանը բավականաչափ հայտնի է, արվեստաբանական մտքի կողմից եւս բավական ուսումնասիրված, չնայած որեւէ արվեստագետի ամբողջովին բացահայտել հնարավոր էլ չէ։ Իսաբեկյանը նաեւ ...