Ժամանակակից ռուս արձակում իրենց պատվավոր տեղն են գրավել երեք հայուհի: Եվ հատկանշական է, որ երեքն էլ ծնունդով հայաստանցիներ են, ոչ թե ռուսական միջավայրում ծնված-մեծացած-ուծացած անձինք: Նրանցից ամենաավագըՙ ծնունդով երեւանցի, Էստոնիայում բնակված Գոհար Մարկոսյան-Կասպերը, ցավոք սրտի, անցյալ տարի հեռացավ կյանքից: Կրտսերըՙ ծնունդով տավուշեցի Նարինե Աբգարյանը, ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանում: Իսկ ...
Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) անվանակոչել է 4 նոր քիմիական տարրեր: Մենդելեեւի պարբերական աղյուսակը համալրող նորՙ 118-րդ տարրն անվանվել է oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի պատվին: Այս մասին տեղեկանում ենք միջազգային լրատվական գործակալություններից:
Բանաստեղծ, գրականագետ, մանկավարժ, հասարակական եւ կուսակցական գործիչ Պեպո Սիմոնյանը կյանքից հեռացավ 2015 թվականի մարտի 27-ին: Գրողի մահից հետո, 2015 թվականի աշնանը, նրա ընտանիքի առաջարկությամբ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ծանոթացավ Պեպո Սիմոնյանի արխիվին եւ հանձն առավ անտիպ գրություններից եւ միայն մամուլի էջերում տպագրված նյութերից կազմելու մի ժողովածու:
Բանաստեղծ Պէպօ Սիմոնեանը (Պետրոս Գալայճեան, 1937-2015) 1970-ական թուականներից ի վեր լիբանանահայ գրական-մշակութային, ազգային-հասարակական կեանքի եւ միջավայրի ուշագրաւ դէմքերից մէկն էր:
Արձանների ու արձանագործության մասին այս օրերին շատ խոսվեց, մասնավորապես մայրաքաղաքում վերջերս տեղադրված երկու խոշոր արձանների առիթով մտքեր եկան, անցան:
Ծագումով հայ ֆրանսիացի արտիստ,- այսպես են ճանաչում Վահրամ Զարյանին Փարիզում: Ֆրանսիական մշակույթը, Փարիզը նրան նույնքան հարազատ է, որքան սեփականը, եւ պատճառը միայն այն չէ, թե նա Փարիզում բնակվում է 15 տարուց ավելի: Նա ոչ միայն արտիստ է էության ամեն բջիջով, բեմին ու արվեստին սիրահարվածի կարոտով, նա մտավորական է մտածողական ամեն ...
Ուոթերթաունի «Օհան պրես» հրատարակչատունը վերջերս լույս է ընծայել «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի նախկին խմբագիր, ընդամենը հինգ ամիս առաջ կյանքից հեռացած Հելեն Փիլիպոսյանի անգլերեն բանաստեղծությունների երկու «Candor Candy: Global Poems» (Անկեղծ կոնֆետ: Գլոբալ բանաստեղծություններ) եւ «Planet Tome Reborn» (Վերածնված Թոում մոլորակը) հատորները:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Արթուր Հակոբյանը բարձր է գնահատում Երուսաղեմում հասակ առած, այժմ ամերիկաբնակ արեւելագետ դոկտ. Աբրահամ Տերյանի աշխատանքը: Վերջինս խիզախություն հանդես բերելով գրաբարից անգլերենի է թարգմանել 10-րդ դարի հայ անվանի բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքում մեծացած Սբ. Գրիգոր Նարեկացու տոնական ներբողներն ու տաղերը եւ 54 էջանոց ծավալուն ...