RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 21:51:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2510, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ` ՍԵՐԲԵՐԵՆ

Սերբիայի Նիշ քաղաքում տպագրվող երկրի հնագույն ամսագրերից մեկիՙ 1901-ին հիմնված «Գրադինա» գրական-մշակութային հանդեսի անցյալ տարվա վերջին համարում (թիվ 72-73) լույս է տեսել հայ անվանի արձակագիր Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» պատմվածքը (էջ 163-174): Այն սերբերեն է թարգմանել բելգրադաբնակ թարգմանչուհի եւ բանաստեղծուհի Անուշ Բալայանը : Նախապես սերբերեն այս թարգմանությունը «Ակցիա կույրերի համար» նախաձեռնության կողմից թողարկվել էր որպես աուդիոգիրք:

Հիշենք, որ անցյալ տարի «Մատյան պրես» մատենաշարով լույս տեսավ նաեւ սերբ ժամանակակից գրող Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակըՙ դարձյալ Անուշ Բալայանի թարգմանությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 03-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ