RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2018-03-08 20:10:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2497, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

Բոստոնից ստացվեց տխուր մի լուրՙ վախճանվել է Դայանա Տեր-Հովհաննեսյանը ՙ անգլիագիր հայ բանաստեղծուհի, հայ պոեզիայի անխոնջ թարգմանիչ, Հայաստանի գրողների բարեկամ, ԱՄՆ-ի գրական շրջանակներում սիրված ու հարգված մի անուն...

Բացառիկ այդ անհատականությանը, ջերմ, նվիրված հայրենասեր անձնավորությանը մենք մանրամասն կանդրադառնանք, իսկ առայժմ ներկայացնում ենք նրանից մի անտիպ թարգմանություն, որ կատարել են Մակեդոնիայում բնակվող թարգմանչուհի Արմինե Փիլոյանը եւ երջանկահիշատակ բանաստեղծ-թարգմանիչ Մկրտիչ Մկրտչյանը :

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

(1934-2018)

Սա լեռնականների պար է։ Այս պարը

նախ սկսում են պարել տարեց տղամարդիկ.

Նրանք դանդաղ ոտքի են ելնում,

մոտենում իրար,

շարվում կողք-կողքի,

քայլում ետ ու առաջ,

ոտքերով դոփում գետինը,

կլոր շրջանով պտտվումՙ

յուրաքանչյուր հաջորդ քայլերը դոփում են

ավելի արագ եւ ավելի աշխույժ։

Պարողներն ասես ջահելանում են,

ասես դառնում են լեռնագնացներ,

որ իրենց երիտասարդության

գագաթն են բարձրանումՙ

տարիները թողնելով ներքեւ։

Մինչ այս, մինչ այն,

շուրջպար են մտնում զվարթ

պատանիներ ու պարմաններ։

Այս պարը տարիներ առաջ

պարում էին միայն տղամարդիկ,

լեռնականների պարն այս խրոխտ,

իսկ հիմա պարում են նաեւ կանայք

եւ տղամարդկանց նման դոփում են հատակը,

ոչ այն բանի համար, որ երբեւէ

իրենց արգելվել է պարն այս պարել,

այլ հրճվանքով հոգու, որ պարն այս

վերադարձնում է իրենց

դեպի վաղնջական

հեթանոս անցյալը նախնիների։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ