ՉՈՐՍ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՙ ԼԱՏՎԻԵՐԵՆ Ա.Բ. Ռիգայում լույս տեսնող «Արարատ» թերթի գրադարան» շարքով եւ լատվիաբնակ լրագրող Ալեքսանդր Գերոնյանի խմբագրությամբ լույս է տեսել «Պոեզիայի զուգահեռ» բանաստեղծական ժողովածուն, որն ընդգրկում է 70 բանաստեղծություն Զահրատից , Սլավիկ Չիլոյանից , Հովհաննես Գրիգորյանից եւ Մարինե Պետրոսյանից : Հայերենից թարգմանությունները կատարել է Վալդա Սալմինյան, որն ուսանել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության բաժանմունքում, լատվիերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ընդարձակ հատվածներ:Գրքի կազմին տեղ է գտել էստոնաբնակ նկարիչ եւ գրող Աշոտ Եղիկյանի մի գեղանկարը: Ավելացնենք, որ անցյալ տարի Սալմինյայի թարգմանությամբ առանձին գրքով լատվիերեն լույս է տեսել նաեւ Հովհ. Թումանյանի 20 հեքիաթը` երեւանցի նկարչուհի Նաիրա Մուրադյանի պատկերազարդմամբ: |