RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4439, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 115

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԻՐԱՆԻ ՈՉԽԱՐԱՊԱՀՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ա. Մ.

«Հայազն» կուսակցությունը նամակ է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի մոտ 50 հազար հա արոտավայրերը Իրանի Արեւմտյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատեւ վարձակալությամբ տրամադրելու գործարքի վերաբերյալ: Նամակում նշվում է, որ այս գործարքի իրագործումը կարող է բացասաբար ազդել «երկու բարեկամ պետությունների հարաբերությունների վրա»:

Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հավաստիացրել է, որ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգին վարձակալության հանձնելու պայմանագիր ստորագրված չէ: Նա միաժամանակ հավանական է համարել, որ նման առաջարկ իրանական կողմից արված կարող է լինել, ավելացնելով, որ այդ առաջարկը բխում է ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանում կավելանա անասնագլխաքանակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ