RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4599, Տպվել է` 139, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՇՎԵԴԵՐԵՆՈՎ

Մ. Բ.

Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում ՀԳՄ հրատարակչությունը 2012-ի վերջին լույս ընծայեց ժամանակակից հայ պոեզիայի ժողովածուՙ շվեդերենով: Ժողովածուն կրում է «Արարատի շուքի ներքո» խորհրդանշական խորագիրը եւ առաջին հրատարակությունն է շվեդերեն լեզվով. 1968-ին Ստոկհոլմում տպագրված հայ արձակի մի քանի նմուշների ժողովածուի թարգմանությունը կատարված էր միջնորդ լեզուներից: Հիշյալ բանաստեղծական ժողովածուն կազմել են բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանը (Երեւան), բանաստեղծ Կարո Հակոբյանը (Շվեդիա) եւ շվեդ բանաստեղծ, թարգմանիչ Սթիգ Լյունդսթրյոմը: Գիրքը բացվում է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի առաջաբանով, հաջորդում է Արծվի Բախչինյանի եւ Կարո Հակոբյանի հեղինակած ներածականը, ապա եւ հայ իրականության հետ իր առնչությունների մասին Սթիգ Լյունդսթրյոմի հոդվածը, ժամանակակից հայ բանաստեղծությանը վերաբերող գրականագետ Սուրեն Աբրահամյանի ուսումնասիրությունը ամբողջացնում են ժողովածուի նախաբանային-մեկնաբանողական մասը:

Ժողովածուում ներկայացված են Հայաստանի եւ Սփյուռքի ժամանակակից հայ 22 բանաստեղծների գործեր: Առաջին բաժնումՙ Պարույր Սեւակ, Համո Սահյան, Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Էմին, Ռազմիկ Դավոյան, Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Յուրի Սահակյան, Դավիթ Հովհաննես, Վարդան Հակոբյան, Էդվարդ Միլիտոնյան, Հրաչյա Թամրազյան, Վիոլետ Գրիգորյան, Լիլիթ: Երկրորդ բաժնումՙ Լեւոն-Զավեն Սյուրմելյան, Զահրատ, Շառլ Ազնավուր, Դայանա Տեր-Հովհաննեսյան, Իգնա Սարըասլան, Կարո Հակոբյան եւ Հարութ Վարդանյան:

Թարգմանությունների մեծ մասն իրականացրել են Արծվի Բախչինյանը եւ Կարո Հակոբյանը, նաեւՙ Նարինե Հակոբյանը, Աշխեն Բախչինյանը, Կարինե Օքերման Սարգսյանը, Լարս Սթրյոմբերգը եւ Սթիգ Լյունդսթրյոմըՙ որպես համաթարգմանիչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ