Եթե դիտարկենք, որ քաղաքական գործիչն ու մտավորականը ամեն ինչից բացի նաեւ խնդիրներ լուծողներ են, ապա քաղաքական գործչի պարագայում այդ խնդիրներն ավելի շատ ժամանակային կլինեն, իսկ մտավորականը ոչ միայն ժամանակի, այլեւ ապագայի խնդիրները լուծողն է: Հենց այս պատճառով էլ ե՛ւ ժամանակին, ե՛ւ ապագայում խնդիրներ հնարավորինս քիչ ունենալու համար (առհասարակ խնդիրներ միշտ ...
Փետրվարի 11-ին ընդդիմադիր Միասնություն հանուն ժողովրդական շարժման կուսակցությանՙ UMP-ի 5 պատգամավորներ Ֆրանսիայի Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ուրացումը քրեականացնող նոր օրինագիծը: Այս օրինագծի հեղինակը, ինչպես եւ անցյալ տարվա փետրվարի 28-ին Սահմանադրական խորհրդում մերժվածն էր, Վալերի Բուայեն է:
Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը կնշվի փետրվարի 14-ին: Տյառնընդառաջի ընթացքում հիշատակվում է, թե ինչպես են 40-օրական Հիսուսին տաճար տանում: Երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տանում են տաճար, Սիմոն անունով մի մարդ, տեսնելով Հիսուսին, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար, ուստի ընդառաջ է գնում ...
Արդեն երկու օր Չինար գյուղում անհանգիստ է: Փետրվարի 12-ի գիշերվանից թշնամին կրակահերթի տակ է առել ողջ գյուղը: Որոշ ժամանակ անց գյուղում կրկին կրակոցներ են հնչել: Երեկ ցերեկըՙ ժամը 3-ի սահմաններում թշնամու կրակոցների հետեւանքով պայթել է գյուղի գազատար խողովակը: Ձեռնարկած միջոցառումներով ժամանակավորապես դադարեցրել են գյուղի գազամատակարարումը, այնուհետեւ մարել բռնկած հրդեհը: Նույն ...
22 տարիներ առաջ Հայաստանը վճռեց իր ճակատագիրը` ազգային մեր պատմութեան մէջ նոր անկիւնադարձ մը որդեգրելով, անկախութիւն ձեռք ձգելով: Այսօր Հայաստան հպարտութեամբ իր հայեացքը կը սեւեռէ իր ետին դրոշմուած այն ամէն ինչին զոր իրականացուցած է, շատ յաճախ դժուարագոյն պայմաններու մէջ, վերջին քսան տարիներու ընթացքին: Հայաստան դժուարութեամբ ժողովրդավարութիւն կերտած է, իրականացնելով նաեւ ...
Սպիտակ տան կայքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «հրապարակված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հանրագիր, որով կոչ է արվում հայտարարել «Խոջալուում ռազմական հանցագործության զոհերի հիշատակի» (չակերտները մերն են -Վ. Ա.) օր»: Այնտեղ ասված է. «Փետրվարի 26-ին ադրբեջանական ծագմամբ ադրբեջանցիների խումբը եւ ԱՄՆ-ում բնակվող` ադրբեջանցիների բոլոր բարեկամները կնշեն 1990-ական թվականների ամենասարսափելի իրադարձություններից ...
Ստամբուլի Սամաթիա շրջանի հայության մասին խոսելիս թերեւս ճիշտ կլինի ասել` Պոլսի Սամաթիա շրջանի հայեր, որոնք այս օրերին բավականին լարված, մտահոգ իրավիճակում են: «Ազգը» նախորդ համարներում անդրադարձել է, որ Սամաթիայում բնակվող ազգությամբ հայ երկու կին սպանվել են, պատճառը` ավազակային, էթնիկ հողի վրա կատարված հարձակումն էր...
«Հայազն» կուսակցությունը նամակ է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսիին, որտեղ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի մոտ 50 հազար հա արոտավայրերը Իրանի Արեւմտյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատեւ վարձակալությամբ տրամադրելու գործարքի վերաբերյալ: Նամակում նշվում է, որ այս գործարքի իրագործումը կարող է բացասաբար ազդել «երկու բարեկամ պետությունների հարաբերությունների վրա»:
ՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպված մամլո ասուլիսում, նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել են 2012-ին համատեղ իրականացրած եւ համագործակցության շրջանակներում 2013-ին նախատեսվող մշակութային ծրագրերը:
Հայաստանի ազգային սկաուտական շարժում «Հասկ» ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը ստորագրել են փոխադարձ համագործակցության եռակողմ հուշագիր:
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի քննության համատեքստում օրերս առավել հաճախ է քննարկվում նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը: Մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված երկու անձինքՙ նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը բնակվում են նույն թաղամասում, ինչ էպոսագետը, եւ աշխատել են Սեդրակյանի ...
«Հայրիկյանը կողմ է երկրում կայուն իրավիճակին»: Վերջին երկու շաբաթվա հանրապետության թիվ մեկ newsmaker Պարույր Հայրիկյանը երեկ հենց այսպիսի հայտարարությամբ սկսեց իր ասուլիսն ու կարծես թե վերջակետ դրեց իր շուրջը ծավալվող գործընթացներին: Ասուլիսում Հայրիկյանը չզլացավ եւ պատասխան տվեց բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր բացասական նոտայով էին անդրադարձել իրեն: «Որքան էլ ես ...
2013թ. փետրվարի 11-ին կայացել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստ` Հայաստանի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու օրակարգով:
Երեկ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում Ճապոնական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Սեմինարի շրջանակում ներկայացվում է Ճապոնական ավանդական ներկման «Շիբորիձոմե» մեթոդը, իրականացվում են գործնական աշխատանքներ եւ վարպետության դասերՙ դոկտոր Միե Իշիի կողմից:
Միջազգային ճանաչման արժանացած գործարար, արդյունաբերական ծրագրերի առաջնակարգ կապալառու Անրի Սարգսյանը 100 հազար դոլարի պատկառելի նվիրատվություն է կատարել Կանադայում գործող «Զորյան ինստիտուտին», որի առաքելությունն է միջազգային հանրությանը ծանոթացնել մարդու իրավունքներին, ցեղասպանությունների կանխարգելմանը եւ ճանաչմանը առնչվող հարցերին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը:
«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 26-ի համարը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին Աթենքի հայկական դեսպանատանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար Փաշա» մեդալն է շնորհել ՀԲԸՄ-ի Հունաստանի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Տիգրան Աբասյանին տեղի հայկական համայնքին իր քառասնամյա նվիրվածության եւ անսակարկ ծառայությունների համար:
«Շառլ Ազնավուրը դիտում էր երեխաներին խաղալիս եւ հարկ եղած դեպքում օգնում նրանց: Շանհայի Յույուան հոգեբուժարանում մտավոր թերզարգացածությունից տառապող հիվանդներից շատ քչերը երեւի տեղյակ էին, որ այդ օրվա այցելուն համաշխարհային ճանաչման արժանացած տաղանդավոր դերասան, երգիչ եւ երգահան է», գրել է Ցիան Կունը «China Daily» օրաթերթում, որտեղից «Արմինյն միրոր-սփեքթեյթրը» արտատպել է իր ...
Փետրվարի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես հայաշատ քաղաքում անցկացվել է 1988-ի դեկտեմբերյան աղետի 25-ամյակին նվիրված դրամահավաք-հեռուստամարաթոն` հաջակցություն Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքների:
Երեւանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Լռություն. հայը եւ հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում ՀԳՄ հրատարակչությունը 2012-ի վերջին լույս ընծայեց ժամանակակից հայ պոեզիայի ժողովածուՙ շվեդերենով: Ժողովածուն կրում է «Արարատի շուքի ներքո» խորհրդանշական խորագիրը եւ առաջին հրատարակությունն է շվեդերեն լեզվով. 1968-ին Ստոկհոլմում տպագրված հայ արձակի մի քանի նմուշների ժողովածուի թարգմանությունը կատարված էր միջնորդ լեզուներից: Հիշյալ բանաստեղծական ժողովածուն կազմել են բանասեր, թարգմանիչ ...
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջնագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի հիմնադրման 90-ամյակին: Քաշային 10 կարգերում հանրապետության չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին 88 բռնցքամարտիկներ: Մրցաշարին մասնակցեցին գրեթե բոլոր ուժեղագույնները: Բացակայում էին միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը եւ անցյալ տարվա դեկտեմբերին Կալինինգրադում կայացած մինչեւ ...
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հաջող փորձաշրջան անցնելով Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե քաղաքի «Դինամոյում», մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատարներից մեկըՙ «Միկան» երեկ ոսումնամարզական հավաքի մեկնեց Կիպրոս: Մինչ այդ «Միկան» երկկողմանի խաղ անցկացրեց: Խաղն ավարտվեց առաջին թիմի հաղթանակովՙ 7-5: Առաջին թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Միկայի» ռմբարկու Սեմյոն Մուրադյանըՙ խփելով 4 գոլ: 2 գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ուլիխանյանը, մեկ գնդակ էլ խփեց Վարդան Մովսիսյանը: 2-րդ ...