Հայտնի թուրք մտավորական, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի կոչը փետրվարի 10-ին հրապարակվել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջում: Կոչն արվել է ի պաշտպանություն Աքրամ Այլիսլիի: Վերջին շրջանում ադրբեջանցի գրողի անունը, ինչպես նաեւ նրա «Քարե երազներ» վիպակը հաճախ են հիշատակվել մեր թերթում: Ուստի եւ նպատակահարմար ենք գտնում առանց նախաբանի որոշ կրճատումներով ներկայացնել Զարաքոլուի «Անհետաձգելի կոչը»:
Փետրվարի 14-16-ը Զիգենի համալսարանում կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցու աստվածաբանները հրավիրում են «Բռնություն քրիստոնյաների հանդեպ. ձեւերը, պատճառները, հիմնապատճառները» վերնագրյալ սիմպոզիումին: Քննության առարկա են դառնալու քրիստոնյաների հանդեպ անցյալում եւ ներկայում իրականացված հետապնդումները:
Հունվարի 31-ին ներքաղաքական կյանքում սկսվեց թատերական մի ներկայացում, որի համահեղինակը դարձավ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թե ո՞վ է մահափորձի պատվիրատուն եւ ինչո՞ւ գնդակն ուղղվեց Հայրիկյանի աջ ուսինՙ փորձում են պարզել իրավապահ մարմինները: Այստեղ հետաքրքրականն այլ է. ինչպե՞ս կարողացավ Հայրիկյանն իր դեմ կատարված մահափորձը դարձնել համընդհանուր քննարկման առարկա: ...
Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության տարբեր կառույցները տարբեր երկրներում այս օրերին զորակցության ու համերաշխության միջոցառումներ են կազմակերպումՙ ի նպաստ ՀՀ գործող նախագահ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանի: Այդ միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվարի 8-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Նույն օրը նմանօրինակ ձեռնարկ կազմակերպվեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, իսկ երկու օր հետո, փետրվարի 11-ին, ...
Փետրվարի 10-ին Կեսարիայում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպիչների ներկայացուցիչներին: Հանդիպումը եղել է դռնփակ: Այդուհանդերձ «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Էրդողանը ներկաներին պարզաբանումներ է տվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ վերջինի կալանավայր Իմրալի կղզում ծավալվող բանակցությունների մասին:
Yotube-ում մի տեսագրություն է տեղադրվել. Միլլի մեջլիսի երկու պատգամավոր, մի պատմաբան եւ երեք գրող-հրապարակախոս «ռինգ» են կանչել գրող Աքրամ Այլիսլիին եւ հրապարակային պարտադրում են, որ հրաժարվի «Քարե երազներ»-ից: Գրողը դիմադրում է, փորձում հիմնավորել իր տեսակետը: Ի վերջո ասում է. «Այդ վեպը գրված է ձեր զավակների եւ թոռների համար, 50 տարի ...
Մեզ հաճախ են կոչում անկախության սերունդ, չնայած մեզանից շատերը չեն էլ հասկանում, թե այդ ի՞նչ է «անկախության սերունդը» կամ առհասարակ` անկախությունը: Ոմանք էլ բոլորովին այլ սերունդ են մեզ կոչում, օրինակ` պատերազմի, երկրաշարժի, սովի-ցրտի-մթի... Մի բան է հստակ, մենք այս ամենի միջով անցած սերունդն ենք, ու սա ոչ մեր ուժն է, ...
Այս տարվանից հարկային դաշտում երկու արմատական փոփոխություներ են ուժի մեջ մտել, ինչը հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացրել: Առաջինը եկամտահարկի եւ սոցիալական վճարի միասնականացումն էր` եկամտային հարկի տեսքով, ապա այդ հարկատեսակի էլեկտրոնային հաշվետվություններին անցնելը: Երկրորդը փոքր բիզնեսի` մինչեւ 58 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողների համար նոր հարկատեսակի` շրջանառության հարկի ներդրումն էր: ...
Անցած կիրակի իր նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում է անցկացրել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այցելելով մարզի մի շարք համայնքներ ու զրուցելով մարդկանց հետ, «Ժառանգության» առաջնորդն այնուհետեւ նույն կերպ շրջել է մարզկենտրոն Գյումրիում, իսկ երեկոյան ընտրողների հետ հանդիպում ունեցել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում: Այստեղ հավաքվածները նրան դիմավորել ...
Նախընտրական քարոզչության շրջանակներում շաբաթ օրը Շիրակի մարզ էր այցելել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ մարզկենտրոն Գյումրի հասնելը երկրի ղեկավարը նախ հանդիպում էր ունեցել Արթիկ քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ խոսել էր անցյալ եւ ներկա ծրագրերից, նաեւ պատասխանել տեղում առկա մի շարք խնդիրների մասին ներկաների հարցերին: Այնուհետեւ նախագահի թեկնածուն ...
Հայաստանի քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը երեկ բացվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այն իր բնույթով նորություն էր, քանի որ մինչ այժմ կազմակերպվող ցուցահանդեսները ներկայացնում էին Հայաստանի տնտեսության այլ ոլորտները: Մինդեռ այս անգամ ճարտարագիտական համալսարանի շենքում ներկայացված էին քիմիական, այդ թվումՙ դեղագործական, հին ու նոր մոտ 50 ընկերություններ` ոլորտի ամենահայտնի ձեռնարկություն ...
Վաշինգտոնից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) կենտրոնական գրասենյակի Արամյան դահլիճում անցյալ շաբաթվա կլոր սեղանի քննարկումներն անդրադարձել են հիմնականում Մ. Նահանգներ-Հայաստան տնտեսական կապերի ընդլայնման գործընթացներին: Քննարկումներին մասնակցել են պետքարտուղարության, Ամերիկայում ՀՀ դեսպանատան եւ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները:
Մեծ բեմերի նրա ունկնդիրը, ներկայացումից թեւեր առած, արձակուրդի նոր հասցե է բացահայտումՙ գնանք տեսնենք այն երկիրը, որի ձայնն այսքան սիրտ է շարժում, որի 5 մայրցամաք «նվաճած» բեմական կենսագրությունը «վրեժ» է լուծել իր փոքրացած հայրենիքի համար, դառնալով դրոշ ու զինանշան ունեցող երկրի լավագույն թալիսման: Աշխարհագրական մեծ տարածքներից սերող իր մարմնավորած կերպարներին ...
Փետրվարի 13-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Ուսանողականի ֆիլհարմոնիա» նախագծի հանդիսավոր բացումը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում նրբաճաշակ եւ բարձրորակ երաժշտությունը ճանաչելի եւ սիրելի դարձնել:
Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) «Էդուարդ եւ Հելեն Մարտիկյան» գրադարանը վերջերս հարստացել է լեզվաբան, հայագետ Ջոն Գրեփինի հեղինակած հատորների նշանակալի նվիրատվությամբ, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Ամբողջ աշխարհում երեխաներ չունենալու պատճառով ամուսնացած զույգերի 15 տոկոսը դիմում է բժիշկների օգնությանը, նրանց մի մասը բուժվում է, սակայն 5 տոկոսը մնում է անպտուղ: Այս վիճակագրությունից Հայաստանը զերծ չէ, սակայն կոնկրետ տվյալներ, թե Հայաստանում, բնակչության թվի համեմատությամբ, որքա՞ն ընտանիքներ են կանգնած անպտղության ու ամլության խնդրի առաջ, դեռեւս չունենք: Մեկ այլ ...
«Փրկենք կենդանիներին» հասարակական բարեգործական կազմակերպության անդամ Արման Էլբակյանը երեկ «Ազգի» հետ զրույցում ասաց, որ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քաղաքապետարանի կողմից Երեւանում թափառող կենդանիների վնասազերծման համար հայտարարվող մրցույթի պայմանների վերանայման եւ փոփոխության նպատակով:
Մոսկվայում վերջնագիծը հատեց շախմատային փառատոնը, որի տարբեր մրցաշարերում հանդես եկան հայաստանցի 16 շախմատիստներ: Նրանցից բոլորից հաջողը C խմբի մրցաշարի մասնակից Արթուր Ղարագյոզյանի ելույթն էր, որը 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Վերջնագծում Արթուրը բավականին հաջող հանդես եկավ: Նա նախ հաշտություն կնքեց Ալեքսանդր Կուզմիչյովի հետ, ապա պարտության մատնեց Ալեքսեյ ...
WBA-ի վարկածով առաջին կիսաթեթեւքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, կուբացի բռնցքամարտիկ Գիլյերմո Ռիգոնդոն ստորագրել է WBO-ի վարկածով քաշային նույն կարգում չեմպիոնական գոտու տեր, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանագիրը: Այդ մենամարտը նախատեսվում է անցկացնել ապրիլի 13-ին ԱՄՆ-ում:
Այս օրերին Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում մասնակցում է Գերմանիայի բունդեսլիգայի շախմատի առաջնությանը: Լեւոնը հանդես է գալիս 1-ին խաղատախտակի վրա: 7-րդ տուրում «Բադեն-Բադենը» 5-3 հաշվով պարտության մատնեց «Բեռլինին»: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Բեռլինի» առաջատար Հրանտ Մելքումյանի հետ: Հաջորդ տուրում «Բադեն-Բադենը» 6,5-1,5 հաշվով հաղթեց «Ֆորխհեյմին»: Արոնյանը պարտության մատնեց Միխայիլ Պրուսիկինին:
Երեկ Երեւանից Անթալիա ուղեւորվեցին միանգամից 5 թիմերՙ «Շիրակը», «Գանձասարը», «Փյունիկը», «Ուլիսն» ու «Ալաշկերտը»: Նրանց հետ միասին Անթալիա մեկնեցին նաեւ Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները, որոնք եւս ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ, որոնք կվարեն ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանն ու ...
Բաթումում ուսումնամարզական հավաքի իր առաջին հանդիպումն անցկացրեց Երեւանի «Արարատը»: Մրցակիցը Վրաստանի առաջին խմբի առաջնության մասնակից «Բեթլեմին» էր: Հանդիպման ելքը վճռեց արարատցի Տիգրան Ղարաբաղցյանի խփած միակ գնդակը: Ստուգողական հաջորդ հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 14-ին:
Դիլիջանի «Իմպուլսի» մակեդոնացի կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը Գերմանիայի բունդեսլիգայի մասնակից «Շալկե-04»-ի կողմից հրավեր է ստացել փետրվարի 25-ից մարտի 3-ը փորձաշրջան անցնելու թիմի կազմում: «Շալկե-04»-ը ներկայումս բունդեսլիգայում ընթանում է 6-րդ տեղում: Գերմանական ակումբը մտել է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է «Գալաթասարայի» հետ: