ՖԻԼԻՊ ՏԻՄՈՎԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԿԱՆՑՆԻ «ՇԱԼԿԵ-04»-ՈՒՄ Դիլիջանի «Իմպուլսի» մակեդոնացի կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը Գերմանիայի բունդեսլիգայի մասնակից «Շալկե-04»-ի կողմից հրավեր է ստացել փետրվարի 25-ից մարտի 3-ը փորձաշրջան անցնելու թիմի կազմում: «Շալկե-04»-ը ներկայումս բունդեսլիգայում ընթանում է 6-րդ տեղում: Գերմանական ակումբը մտել է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է «Գալաթասարայի» հետ: Ֆիլիպ Տիմովն «Իմպուլսում» հանդես է գալիս անցած մրցաշրջանի սկզբից: Նա մինչ այդ խաղում էր Սլովենիայի բարձրագույն խմբի «Կոպերում»: Տիմովը հանդես է եկել Մակեդոնիայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում: Նրանով հետաքրքրվում են եվրոպական մի քանի թիմեր: |