RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆՈՒՄ»ՙ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՍՏԱՎԱՆԳԵՐԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻՆ

Այս օրերին Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում մասնակցում է Գերմանիայի բունդեսլիգայի շախմատի առաջնությանը: Լեւոնը հանդես է գալիս 1-ին խաղատախտակի վրա: 7-րդ տուրում «Բադեն-Բադենը» 5-3 հաշվով պարտության մատնեց «Բեռլինին»: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Բեռլինի» առաջատար Հրանտ Մելքումյանի հետ: Հաջորդ տուրում «Բադեն-Բադենը» 6,5-1,5 հաշվով հաղթեց «Ֆորխհեյմին»: Արոնյանը պարտության մատնեց Միխայիլ Պրուսիկինին:

8 տուրից հետո «Բադեն-Բադենը» միանձնյա առաջատարն էՙ շահելով բոլոր մրցախաղերը: 2-րդ տեղում 15 միավորով «Սոլինգենն» է: Լավագույն եռյակը եզրափակում է 12 միավոր վաստակած «Մյուլհեյմը»: «Բեռլինը» 3 միավորով 13-րդ տեղում է:

Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է մայիսի 7-18-ը նորվեգական Ստավանգեր քաղաքում կայանալիք շախմատի գերմրցաշարին, որն այս տարի առաջին անգամ է կազմակերպվելու: Մրցաշարին մասնակցելու են նաեւ Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն եւ Յոն Լյուդվիգ Համերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ